Պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել: Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն Արցախում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել 2019թ. փետրվարի 2-ին: «Էպիկենտրոնի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնել է, որ ադրբեջանցին, օրենքի պահանջին համապատասխան, կրել է իր պատիժն ու դրա ժամկետը լրանալուն պես ազատ արձակվել: Արցախում պատիժ կրելուց հետո ազատ արձակված ադրբեջանցին երրորդ երկիր կտեղափոխվի: