Բողոքի են դուրս եկել տնտեսվարողները: Նրանք դժգոհում են, որ «Աշտարակ կաթ» ընկերության առաքիչները կաթնամթերքն առաքել են, իրենք` կանխիկ վճարել, մինչդեռ այսօր «Աշտարակ կաթն» իրենց մեղադրում է կաթնամթերքը գնելու ու չվճարելու համար: Տնտեսվարողները հաշիվ-ապրանքագրերը ստացել են, բայց ընկերությունից կանխիկացման թղթի երես չեն տեսել: Խանութներն ընկերությունից նույնիսկ կիրակի օրերին են ապրանք ստացել, բայց տնտեսվարողներն այն զրպարտություն են համարում եւ հայտնում` կիրակի «Աշտարակ կաթի» ու իրենց միջեւ որեւէ շփում չի եղել: Գործը նույնիսկ դատարան է հասել, բայց 2000-ից ավելի տնտեսվարողները դեռ պայքարում են, իրենց խոսքով՝ անարդարության ու խարդախության դեմ: