Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել եւ հետաձգվել է Սասնա Ծռեր-3 գործով դատական նիստը: Գործի քննությանը ներկա են եղել 11 ամբաստանյալ: Մի քանի ամբաստանյալ ու պաշտպան, այնուամենայնիվ, չեն ներկայացել նիստին: Այս անգամ այն նախագահել է նոր դատավոր` Արմեն Խաչատրյանը: Նիստը տեւել է մոտ 50 րոպե, ինչի ընթացքում ամբաստանյալներն աղմկել են, դժգոհություն հայտնել, իսկ դատավորը զգուշացրել է չխախտել քրեական դատավարության օրենսգրքի կանոնները, այլապես սանկցիա կկիրառի նրանց նկատմամբ: Նիստի ավարտին Արմեն Խաչատրյանը դահլիճից 1 ժամով դուրս է հրավիրել ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանին: