Ծաղկաձորում այսօր ավարտվել է «Զարգացող երկրների գավաթ» անվանումը կրող լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարը, որը, մասնագետների գնահատմամբ, բավական ուժեղ կազմ է հավաքել: Մրցաշարում խաղարկվող մեդալներից անմասն չեն մնացել նաև հայ մարզիկները, որոնք վաստակել են նաև վարկանիշային միավորներ: Հայաստանը մրցանակային տեղ է գրավել նաև թիմային պայքարում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: