Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն։ Հենց տեղում էլ աշխատանքի առաջարկ է արել կենտրոնում բուժվող տղաներին, ճաշել նրանց հետ: Արթուր Վանեցյանը խոստացել է հնարավորինս շատ տղաների ներգրավել ֆուտբոլի ֆեդերացիայի և ԱԱԾ աշխատանքների մեջ: ԱԱԾ տնօրենը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, խոսել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի գործով քննության, «Երևան» հիմնադրամի չարաշահումների ու իրենց նոր համազգեստի մասին: