Նիկոլ Փաշինյանը Քյոլնում` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում, հանդիպել է գերմանահայ համայնքի և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, ապա պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Արցախի հիմնախնդրին, Սփյուռքի նախարարության հետ կապված կառուցվածքային փոփոխություններին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Գերմանիայի հայ համայնքի գործունեությանը: Պատասխանելով Արցախի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը չի պատասխանի ԼՂ հարցում փոխզիջումների մասին հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել: