Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 22:25

Էպիկենտրոն 22.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Այն ինչ պետք է արվեր, արվել է»,- կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեորգի Կուտոյանի մահվան նկատմամբ իշխանության ցույց տված վերաբերմունքին: «Դեպքի հանգամանքերն ամբողջությամբ պարզելու գործում ամենաշատը պետք է շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները»,- ասել է վարչապետը՝ երաշխավորելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը մինչև ամենավերջին դետալը բացահայտվի: Պատգամավորները Փաշինյանին հարցեր են ուղղել նաև սպանդանոցների, ծննդատների, քաղաքապետարանին արված նվիրատվությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի և աղմուկ հանած այլ խնդիրների վերաբերյալ:

Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 20:15

Անցուդարձ 22.01.2020

Published in Անցուդարձ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մեր ծանրորդները օրական անցկացնում են երկու մարզում: Այս հավաքով երկաթախաղի հայ պատվիրակները նախապատրաստվում են Իրանում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել և պարզել մայրաքաղաքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ քաղաքապետարանին արված նվիրատվությունների հարցը: Ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեն իշխող ուժի գործընկերների պնդմանը, թե այն լիազորությունները, որոնք պետք է իրականացնի խորհրդարանը քննիչ հանձնաժողովի միջոցով, արդեն հատկացվել են ավագանուն: Նրանք հակադարձում են՝ չունեն այն լիազորությունները, որով օժտված են պատգամավորները:

Իրավական անորոշություն խորհրդարանում. իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալել է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների վերաբերյալ հարցերը քննող խորհրդարանական հանձնաժողովի կազմը հաստատելու նախագիծը: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոշտ քննադատության են ենթարկել իշխող ուժի գործողությունները: Թեժ լեզվակռվի մեջ են մտել Ռուբեն Ռուբինյանն ու Էդմոն Մարուքյանը, որին ԱԺ նախագահը նախազգուշացում է հայտարարել: ԱԺ-ն այսօր նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է այսպես կոչված «օրենքով գողերի» վերաբերյալ աղմուկ հանած նախագիծը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է մարզերում 2019 թ.-ի սուբվենցիոն ծրագրերի արդյունքները: Պետություն-համայնք գործակցության ընթացքում իրականացվել է 16 մլրդ 378 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագիր, որից պետության համաֆինանսավորումը 9 մլրդ 597 մլն դրամ է: «Տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը, մենք պետք է նաև այնպես անենք, որ կառավարության և մասնավոր հատվածի ծրագրերը մաքսիմալ կենտրոնանան ֆինանսական միջոցների առումով, որպեսզի դրանց իրացումն ավելի շոշափելի արդյունքների բերի»,-ասել է վարչապետը:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել, հայտնում է քննչական կոմիտեն: Իսկ Երևանում էլ երեկ կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի վրա: Դատավորն այս դեպքը չի կապում իր մասնագիտական գործունեության հետ: Քրեաիրավական լրահոսը՝ առաջարկվող տեսաշարում:

Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 22.01.2020

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։