Items filtered by date: Երկուշաբթի, 01 Մարտի 2021
Երկուշաբթի, 01 Մարտի 2021 22:45

Էպիկենտրոն 01.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայրենիքի փրկության շարժում»-ը հերթական հուժկու հանրահավաքն է անցկացրել ԱԺ դարպասների դիմաց: Ընդդիմության շտաբը՝ Բաղրամյան պողոտան, արդեն 5 օր է փակված է՝ ի աջակցություն Զինված ուժերի: Ելույթ ունեցողները կոչ են արել Նիկոլ Փաշինյանին անցնցում հեռանալ՝ ընդգծելով, որ բանակն այլևս չի սատարում գործող ղեկավարությանը: Անդրադարձ է կատարվել նաև 13 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին: «Մարտի 1»-ի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է»,- հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Շարժման լիդերները ներկայացրել են իրենց անելիքները: Հանրահավաքին հաջորդել է երթ դեպի Բաղրամյան 26՝ ի աջակցություն նախագահի ինստիտուտի:

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված, այս մասին նշված է Արցախի խորհրդարանի՝ այսօր ընդունած հայտարարությունում: Նշված է նաև, որ տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չի կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում: Հայտարարությանը կողմ են քվեարկել բոլոր պատգամավորները:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է՝ կան առերևույթ հիմքեր նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. այս մասին Հովակիմյանը երեկ գրել էր Ֆեյսբուքի իր էջում: Նրա գրառումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել: «Իշխանությունն ընկել է ցնցումների մեջ»,- նման կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ իմպիչմենտի գործընթաց սկսելու հիմքեր չեն տեսնում: Իսկ ահա իշխանական պատգամավորները հրաժարվել են մեկնաբանել իրենց գործընկերոջ հայտարարությունը:

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են մարդկանց ավտոբուսներով տեղափոխում Երևան՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար: Տեսանյութերից երևում է, որ Լոռու մարզում գործընթացը համակարգում է անձամբ մարզպետը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ տեսանյութ է հրապարակել Գյումրիից՝ հայտնելով, որ այնտեղից Երևան են գործուղվել մեծ թվով ոստիկաններ: Իշխանության գործելաոճին կոշտ է արձագանքել ՄԻՊ-ը:

Պաշտոնաթող գեներալները, Արցախյան պատերազմին մասնակցած ջոկատները, առանձին ազատամարտիկներ, նաև ԵԿՄ որոշ կառույցներ հայտարարել են ԶՈՒ ԳՇ-ին աջակցելու և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին: Բանակի կողքին լինելու մասին է հայտարարել նաև ՊԲ նախկին հրամանատար, ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը՝ նշելով, որ այս փուլում չի տրվելու որևէ սադրանքի: Հայոց բանակին իր զորակցությունն է հայտնել նաև Սպիտակի քաղաքապետը:

Դատարանը բավարարել է հարյուրավոր փաստաբանների ներկայացրած Հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոքը: Քրեական հետապնդման մարմինը պարտավորվել է առաջիկայում դիրքորոշում հայտնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանությանն առնչվող հաղորդման վերաբերյալ: Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու գործընթացը կարող է տևել 10 օր:

Առավոտից մայրաքաղաքում վերսկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները: Մի խումբ դաշնակցական երիտասարդներ մտել են կառավարության 3-րդ մասնաշենք, պետական աշխատողներին կոչ արել չդառնալ վարչական ռեսուրսի կիրառման զոհ և չմասնակցել Փաշինյանի հանրահավաքին: Մեկ այլ ակցիա էլ տեղի է ունեցել Կենտրոնի թաղապետարանում: Քաղաքացիները համայնքային աշխատողներին հորդորել են իրենց կամքին հակառակ չմասնակցել իշխանության հավաքին: Հայրենիքի փրկության շարժումը ներկայացնող երիտասարդներն այցելել են նաև Պետական վերահսկողական ծառայություն և հայտարարել, որ հանգիստ չեն տալու օրինազանց վարքագիծ դրսևորած պետական որևէ հաստատության:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։