Items filtered by date: Ուրբաթ, 29 Հունվարի 2021
Ուրբաթ, 29 Հունվարի 2021 22:05

Էպիկենտրոն 29.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 29 Հունվարի 2021 20:30

Անցուդարձ 29.01.2021

Published in Անցուդարձ

Բռնցքամարտի հետ սերտ կապեր ունեցող գործարարը դեռևս 2 տարի առաջ էր նշում, որ պատրաստ է մասնակցել արդար ու օրինական ընտրություններին, բայց դրանք այն ժամանակ այդպես էլ չկազմակերպվեցին: ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Կարեն Գիլոյանը խոստացել է կարճ ժամանակահատվածում կազմակերպել արդար ընտրություններ:

Արցախյան պատերազմի մասնակից պահեստազորի զինծառայողներն ու կամավորականները պահանջում են իրենց հասանելիք վարձատրությունը: Նրանք այսօր ՊՆ շենքի դիմաց ակցիա են իրականացրել: Քաղաքացիների տեղեկություններով՝ կամավորականների զգալի մասն արդեն ստացել է աշխատավարձ, սակայն մյուսների վճարումներն անընդհատ ձգձգվում են:

Փոխհատուցում ստանալու պահանջով կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները: «Սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել ենք, սակայն դա հարցի լուծում չէ»,- նշել են ցուցարարները: Նրանք պատմել են, որ բռնի տեղահանման ժամանակ, բացի հագուստից, ոչինչ չեն հասցրել վերցնել: Քաղաքացիներին փետրվարի 3-ին կընդունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փաստաբան Արամ Օրբելյանը Հատուկ քննչական ծառայություն էր դիմել Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Իրավապահ կառույցը քրեական գործ չէր հարուցել՝ պատճառաբանելով, որ հանցակազմ չկա: Փաստաբաններն այդ որոշումը բողոքարկել էին դատարանում: Այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացել է առաջին նիստը, որին դատախազն ու քննիչը չեն մասնակցել: Բողոքող կողմը ներկայացրել է հայցը, որից հետո նիստը հետաձգվել է:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր այդպես էլ նախագահ չի ընտրել: Առաջադրվել էր երկու թեկնածու՝ Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը: Քվեարկության արդյունքում Նավասարդյանը հավաքել է 14, իսկ Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչն, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար: Նիստում որոշվել է քվեարկությունը փակ անցկացնել, թեև ներկաներից մեկն առաջարկել է նախագահ ընտրել SMS-ի միջոցով:

«Շուշին հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական»: Այս գրությամբ, ինչպես նաև ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին աղմկոտ հայտարարության բառացի մեջբերմամբ պաստառով կառավարություն է գնացել լրագրող Լիանա Սարգսյանը: Այս նախապայմանը երեկ Եռաբլուրում դրել էր անձամբ վարչապետը՝ խոստանալով միայն այդ դեպքում պատասխանել նրա հարցին: Նույն վայրում ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը հարձակվել է լրագրողի վրա, խլել պաստառն ու պատռել այն: Փաշինյանը մինչև այս պահը չի արձագանքել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։