Արտակարգ դեպք Երևանում: Հետախուզման մեջ գտնվող քաղաքացին Ղափանցյան փողոցում սպառնացել է վնասել երեքամյա որդուն, եթե իրեն ձերբակալեն: Դեպքի վայր է մեկնել նաև Հանրապետության ոստիկանապետը: Պատանդառուի հետ բանակցությունները հաջող ավարտ են ունեցել, միջին տարիքի տղամարդը բերման է ենթարկվել:
«ԵԽԽՎ-ն շատ թույլ է արձագանքել Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծած սարսափելի պատերազմին»,- այս մասին վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայից հետո մեր բազմաթիվ հայրենակիցներ Ադրբեջանում հայտնվել են պատանդի կարգավիճակում: Թվարկելով Բաքվի ռազմական հանցագործությունները՝ Մելքումյանը դիմել է վեհաժողովին. «Կա՛մ Եվրոպան ցանկություն չունի կանգնեցնելու այդ մարդասպանությունները, կա՛մ էլ անկարող է: Եվրոպան պետք է փոխվի»:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv