Items filtered by date: Ուրբաթ, 08 Մայիսի 2020
Ուրբաթ, 08 Մայիսի 2020 22:08

Էպիկենտրոն 08.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Մոտ 2 ամսվա ընդմիջումից հետո վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահի և նրա նախկին ենթակաների գործով դատավարությունը, որին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորություններն այսօր դատարում պնդել են Հայաստանի նախկին 3 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:Պաշտպանական կողմը միջնորդել է հաշվի առնել նաև կորոնավիրուսի վտանգները: Վարակի խոցելի խմբում գտնվող Քոչարյանը մանրամասներ է ներայացրել իր խցի, տրամադրվող սննդի և պահման պայմանների վերաբերյալ:

Դրամատիկ իրադարձություններ ԱԺ-ում: Կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկման ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև: Նիստը մի քանի ժամով ընդհատվել է: ԱԺ նախագահի աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի»-ի պատգամավորներին, ապա վարչության նիստ է արել «Իմ քայլ»-ը: Լիագումար նիստը վերսկսելուց հետո «Լուսավոր Հայաստան»-ը ցուցադրաբար լքել է դահլիճը: Վարչապետը տեղի ունեցածը համարել է քստմնելի սադրանք և ասել, որ դա կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի և բազմաթիվ քրեական գործերի հետ:«Երբ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»,- հայտարարել է Փաշինյանը:

Եռատոնի միջոցառումները կանցնեն արտակարգ դրությանը համահունչ: Փակ են լինելու Եռաբլուրը, Հաղթանակ զբոսայգին: Ավանդական միջոցառումները չեն լինի՝ վիրուսային իրավիճակով պայմանավորված: Օրվա առաջին կեսին զբոսայգում հարգանքի տուրք են մատուցելու բարձրաստիճան այրերը: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ դրանից հետո միայն վետերանների այց է լինելու Մայր Հայաստան հուշահամալիր: Սպասվում է նաև անակնկալ ազգաբնակչությանը:

Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բացարձակապես անընդունելի համարելով հարցերը բռունցքներով և անձնական վիրավորանքներով լուծելու գործելաոճը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում: «Սա պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար, և նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն»,- նշված է ԲՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Ծեծկռտուք և ձեռնամարտ խորհրդարանում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նիստերի դահլիճում ապտակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս ամենը տեղի է ունեցել Կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկման ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Իր ելույթում Էդմոն Մարուքյանը հակադարձում էր Բաբկեն Թունյանի հայտարարություններին, որոնք կապված էին սոցիալական ծրագրերի հետ: Քննադատություններին տեղից արձագանքել է Սասուն Միքայելյանը, որից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը: Պատգամավորները փորձել են հանդարտեցնել կողմերին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդմիջում է հայտարարել:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Երևանում և մարզերում մեծ թափով շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Հերթական անգամ սննդամթերով լի ծանրոցներ են ստացել Աջափնյակ վարչական շրջանի կարիքավոր ընտանիքները: Բացի այդ, հիմնադրամը նաև անվճար պարարտանյութ է հատկացրել Արագածոտնի մարզի բնակիչներին՝ ընդառաջելով նրանց խնդրանքին: Իսկ քաղաքամայր Երևանում շարունակվել են կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Երևանում և մարզերում մեծ թափով շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Հերթական անգամ սննդամթերով լի ծանրոցներ են ստացել Աջափնյակ վարչական շրջանի կարիքավոր ընտանիքները: Բացի այդ, հիմնադրամը նաև անվճար պարարտանյութ է հատկացրել Արագածոտնի մարզի բնակիչներին՝ ընդառաջելով նրանց խնդրանքին: Իսկ քաղաքամայր Երևանում շարունակվել են կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։