Items filtered by date: Երկուշաբթի, 04 Մայիսի 2020
Երկուշաբթի, 04 Մայիսի 2020 21:31

Էպիկենտրոն 04.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայաստանը կտրականապես մերժել է սպառնալիքի գործոնը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»,- այսպես է Հայաստանի ԱԳ նախարարն արձագանքել ադրբեջանցի իր պաշտոնակցի վերջին հայտարարությանը՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին: Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում անդրադարձել է նաև Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված դատական գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտնած դժգոհությանը՝ հայտարարելով.«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն ինչ-որ ավելի խորքային խնդիր կա»:

Սահմանադրության առաջիկա հանրաքվեի ընթացքում ոչ բոլոր ընտրատեղամասերն են տեսահսկվելու: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի հարցին ի պատասխան, խորհրդարանում ասել է, որ 2000 տեղամասերից տեսախցիկներ կլինեն միայն 1500-ում: Մուկուչյանը նաև առաջարկել է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: Իսկ Գևորգ Պետրոսյանը Պետաիրավական հարցերի հանձնաժողովին առաջարկել է արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ դատավճիռները կայացնել սեղմ ժամկետում: Ծավալված բուռն բանավեճից հետո ընդդիմությունն ու իշխանությունը եկել են ընդհանուր հայտարարի:

«Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով»,- խորհրդարանում այսօր հայտարարել է Առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանն այդ սցենարը անհավանական չի համարել՝ հորդորելով սահմանափակումները հանելու որոշումից չոգևորվել ու ժամանակից շուտ բնականոն կյանքին չվերադառնալ: Հարցին, թե մինչև մայիսի վերջ որքա՞ն վարակակիր կլինի, նախարարը նշել է՝ «10 հազար թիվը հավանական սցենար է»: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էլ ասել է, որ համաճարակին հաջորդելու է գործազրկության 1.3 % աճ: Գործազուրկների թիվը մեր երկրում կհամալրվի ևս 40 000-ով:

«Հայաստանը կարող է պահպանել արտոնյալ պայմաններով արտահանումը դեպի Եվրամիություն»,- խորհրդարանում հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին: Փոխնախարարն անդրադարձել է նաև կորոնավիրուսի կանխարգելման՝ ԵԱՏՄ-ի միասնական օրակարգին: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Հայաստանի և Սինգապուրի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների ակտիվացմանը նպաստող համաձայնագրին:

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ Հայաստանն անցնում է ապակենտրոն պայքարի: Սա նշանակում է, որ վիրուսի դեմ պայքարի հիմքում առաջին հերթին դրվում է մարդկանց պատասխանատվության հարցը: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա է վերցնում չվարակելու և չվարակվելու պատասխանատվությունը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, պարետն ու առողջապահության նախարարը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրել են կորոնավիրուսի դեմ կառավարության ապակենտրոնացված պայքարի ռազմավարությունը: «Նոր շրջանը, որ մենք մտնում ենք, պայմանավորված է քաղաքացիների, տնտեսվարողների պատասխանատվությամբ: Ունենք նաև պատասխանատվությունը չկատարելու դեպքում պատժիչ միջոցներ»,- նշել է Տիգրան Ավինյանը` հավելելով, որ յուրաքանչյուր ոլորտի համար կան սահմանված կանոններ, թե ինչպես պետք է գործունեություն ծավալել: Արսեն Թորոսյանն էլ անդրադարձել է վերջին օրերի հաստատված դեպքերի աճին:

Նախաձեռնություն, որը նպատակ ունի օգնելու սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդառաջ գնալով քաղաքացիների նամակ-խնդրանքներին, մեծ թափով շարունակում է աջակցության ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ Լոռու մարզն է՝ Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր քաղաքները: Հիմնադրամը նաև ամենօրյա ռեժիմով, վարակազերծող հատուկ նյութերով ախտահանման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Այս անգամ ախտահանվել է Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոցը:

Նախաձեռնություն, որը նպատակ ունի օգնելու սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդառաջ գնալով քաղաքացիների նամակ-խնդրանքներին, մեծ թափով շարունակում է աջակցության ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ Լոռու մարզն է՝ Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր քաղաքները: Հիմնադրամը նաև ամենօրյա ռեժիմով, վարակազերծող հատուկ նյութերով ախտահանման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Այս անգամ ախտահանվել է Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոցը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։