Items filtered by date: Շաբաթ, 30 Մայիսի 2020
Շաբաթ, 30 Մայիսի 2020 22:04

Էպիկենտրոն 30.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսային թեստերի արտադրության գործընթացը»,- հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Շուտով մեր երկրում հնարավոր կլինի արտադրել օրական 2000 թեստ: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ հակահամաճարակային կանոների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն:

Պարետատան սահմանած կանոնների համաձայն, փակ տարածքներում, այդ թվում՝ խանութներում, դիմակ, ձեռնոց կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է: Հաճախորդներից բացի վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար պաշտպանիչ միջոցներ պետք է կիրառեն նաև աշխատակիցները, հակառակ դեպքում կա՛մ կտուգանվեն, կա՛մ ժամանակավոր կկասեցվի տվյալ օբյեկտի գործունեությունը: Հետևու՞մ են արդյոք խանութների աշխատակիցներն ու հաճախորդները պարետատան սահմանած կանոններին:

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: «Այս փոփոխություններն արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում միաձայան կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը: Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը: Արթուր Վանեցյանն իր ելույթում նշել է, որ տեսնում է պետության համար լուրջ ռիսկեր, ամեն օր արվող վտանգավոր սխալներ: «Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար »,-հայտարարել է նա:

Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջական վիճակի բարդացումներ առաջանում են վարակվածների միայն մոտ 20 տոկոսի մոտ: Մյուս 80 տոկոսը հիվանդությունը տանում է թեթև կամ միջին բարդության, իսկ որոշ դեպքերում անգամ առանց ախտանիշների: Այսպիսի դեպքերում Առողջապահության նախարարությունն առաջարկել է ինքնամեկուսացման միջոցով տնային բուժման տարբերակը: Սա, ըստ մասնագետների, հաստատված դեպքերի վերահսկողության գործընթացում ավելի մեծ թվով մասնագետների ներգրավելու և առավել արդյունավետ աշխատանք իրականացնելու հնարավորություն կտա:

 

Պատրաստվու՞մ է արդյոք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերից շարունակել հեռավար կրթությունը: Այսօր նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում համադպրոցական ժողով է հրավիրել: Նա տեղեկացրել է,որ սեպտեմբերի 1-ից դասապրոցեսը վերսկսելու հնարավորություն ունենք, սակայն, մինչև այդ պետք է խստագույնս հետևել պարետի ցուցումներին: «Իրավիճակը կորոնավիրուսի տարածման հետ կապված այս պահին բարդանում է»,- արձանագրել է նախարարը: Արայիկ Հարությունյանը կրկին հորդորել է հրաժարվել դպրոցական խնջույքներ կազմակերպելու մտադրությունից:

Հանրապետության ամբողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է խստացված վերահսկողությունը: Նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելն ու քաղաքացիների առողջությունը պահպանելն է: Միջմարզային ճանապարհներին տեղադրված են անցակետեր են, ուժեղ հսկողության տակ է հասարակական տրանսպորտը: Որքանո՞վ են քաղաքացիները հետևում հակահամաճարակային կանոններին և ի՞նչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը:

Կորոնավիրուսի պանդեմիայի  օրերին շատ մարզիկներ իրենց մարզումներն անցկացնում են «Multi Wellness » մարզաառողջարանային համալիրի բացօթյա մարզահրապարակում: Կենտրոնում առկա են ուժային մարզումներ անցկացնելու բոլոր պայմանները: Մարզումներն անցկացվում են 3 փուլով: Համապատասխան պայմաններ են ստեղծված ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ ակումբի անդամների և այլ քաղաքացիների համար: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։