Items filtered by date: Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2020
Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2020 22:10

Էպիկենտրոն 21.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում աղմկահարույց գրառում էր կատարել՝  նշելով, որ Հայաստանը մտել է այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Այս և այլ ձևակերպումների համար նա սուր քննադատության է արժանացել: Պարսավանքի ալիքը հանրային գործչի նկատմամբ չի դադարել անգամ սկանդալային գրառումը հեռացնելուց հետո: 

Լուսադեմին բերման ենթարկված Գորիսի քաղաքապետը քննչական կոմիտեում է: Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու հոդվածներով. այս մասին Քննչական կոմիտեից հայտնել են Առուշանյանին տեսակցելու գնացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Քննչական կոմիտեի մոտ հավաքված իրավապաշտպաններն ու փաստաբանները Գորիսի քաղաքապետի շուրջ ընթացող գործընթացը համարել են քաղաքական հետապնդում: Առուշանյանի պաշտպանը չի բացառել, որ առաջիկա ժամերին իր պաշտպանյալին նոր մեղադրանքներ առաջադրեն և փորձեն կալանավորել:

Սիսիանի եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ձեռքը չսեղմած քահանայի հետ մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել: Վարչապետի աջակիցները հայտարարել են, որ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը պիտի հեռանա Աստծո տնից ու դադարի հոգևոր ծառայություն մատուցել: Քահանայի նկատմամբ հնչած սպառնալիքները մեծ արձագանք են ստացել: Ինքը՝ Սիսիանի հոգևոր հովիվը, «Էպիկենտրոն»-ին ասել է, որ Փաշինյանին եկեղեցուց դուրս չի հրավիրել, պարզապես հիշեցրել է երկնային դատի մասին:

Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը պահանջողների թիվը ժամ առ ժամ ավելանում է: Հայտարարություններով են հանդես եկել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Շիրակի պետական համալսարանը: «Կապիտուլացիայի ազգակործան ակտը ստորագրելուց հետո Փաշինյանը չունի որևէ բարոյական իրավունք ներկայացնելու Հայոց պետությունը»,- ասված է կոնսերվատորիայի 60-ից ավելի դասախոսների հայտարարության մեջ: Իսկ ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ, տարբեր բժիշկներ, փաստաբաններ և կազմակերպություններ հայտարարել են վաղը «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած գործադուլ-դասադուլին միանալու մասին:

Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2020 19:00

Ձայնային հարված 21.12.2020

Published in Music Սթար

Աբովյանի «Երիտասարդական ռեսուրս» կենտրոնն ու բազմաթիվ կամավոր երիտասարդներ արցախյան երկրորդ պատերազմի օրերին ջանք չեն խնայել, որպեսզի թիկունքն ամուր լինի: 44 օր շարունակ կենտրոնի երիտասարդները կանգնած են եղել աբովյանցու և հարակից համայնքների բնակիչների կողքին, սոցիալական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերել նրանց: Անելիքները, սակայն, քիչ չեն նաև պատերազմից հետո: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո՝ երիտասարդները հերթական նախաձեռնութամբ են հանդես եկել՝ կանգնելով պատերազմին մասնակցած ու վիրավորված զինվորների կողքին:

Աբովյանի «Երիտասարդական ռեսուրս» կենտրոնն ու բազմաթիվ կամավոր երիտասարդներ արցախյան երկրորդ պատերազմի օրերին ջանք չեն խնայել, որպեսզի թիկունքն ամուր լինի: 44 օր շարունակ կենտրոնի երիտասարդները կանգնած են եղել աբովյանցու և հարակից համայնքների բնակիչների կողքին, սոցիալական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերել նրանց: Անելիքները, սակայն, քիչ չեն նաև պատերազմից հետո: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո՝ երիտասարդները հերթական նախաձեռնութամբ են հանդես եկել՝ կանգնելով պատերազմին մասնակցած ու վիրավորված զինվորների կողքին:

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի ընդլայնված կազմով արտակարգ նիստին ներկայացվել են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել կարծելու, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանություն է կատարել: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, ով Նիկոլ Փաշինյանի դեմ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ներգրավված է որպես վկա, Գլխավոր դատախազին ժամանակ է տվել Փաշինյանին ու պետական որոշ պաշտոնյաների անհապաղ ձերբակալելու համար: Նրա խոսքով՝ ձերբակալումը նախևառաջ նպատակ ունի կանխել շարունակվող պետական դավաճանությունը և կանգնեցնել Հայաստանի տարածքի՝ Ադրբեջանին հանձնելու հանցավոր գործընթացը:

Սյունեցիների բողոքի ակցիան արդյունք տվեց. Նիկոլ Փաշինյանի այցը Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի խափանվել է: Մարզում իրավիճակը վաղ առավոտից լարված է եղել: Վարչապետի այցին ընդառաջ մեծ թվով ոստիկանական ուժեր ավտոբուսներով փակել են Երևան-Գորիս ավտոմայրուղին՝ սյունեցիներին թույլ չտալով բողոքի ակցիա իրականացնել և արգելել վարչապետի մուտքը մարզ: Սյունեցիների ու ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում: Ակցիայի մասնակիցները փակել են Գորիս-Տաթև ճանապարհը: Մինչև բողոքի ակցիան՝ բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետը: Ցուցարարները խոստացել են ճանապարհը չբացել, քանի դեռ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։