Items filtered by date: Հինգշաբթի, 10 Դեկտեմբերի 2020
Հինգշաբթի, 10 Դեկտեմբերի 2020 22:18

Էպիկենտրոն 10.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 10 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 10.12.2020

Published in Անցուդարձ

Մերսում Դինուլն ու Սիրունիկը՝ կառավարության մոտ.ֆեյքերն,ի աջակցություն Փաշինյանի, ակցիա անցկացրին
Երեկոյան Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ևս մեկ ակցիա է անցկացվել: Մոտոերթ են իրականացրել քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը և «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: «Դավաճան իշխանությունը պետք է հեռանա»,-ասել է Սաղաթելյանը: Ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել: Ցուցարարները կառավարության մոտ բերել էին նաև ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի նկարներով պաստառներ՝ նշելով, որ նրանք են միայն Փաշինյանի աջակիցները:

Անհետ կորած զինծառայողների ծնողներն իրենց որդիներից տեղեկություն ստանալու ակնկալիքով կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են հավաքվել: ՊՆ-ն խոստացել էր նրանց փոխանցել գեներալ Մուրադովից ստացած տեղեկությունը: Զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասել է,որ Զանգելանի շրջանում որոնողական աշխատանքները երեկվանից մեկնարկել են: Զորամասի տարածքում հավաքվածներին է մոտեցել նաև ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչը: Հանդիպումից հետո ծնողները հայտարարել են,որ իրենց որևէ կարևոր տեղեկություն չի հաղորդվել:

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել տեղահանվածների վերադարձն իրենց բնակավայրեր, հումանիտար օգնություն ցուցաբերում նրանց: Վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ: Վերականգնվել է հասարակական տրանսպորտի շարժը, գործում են պետական, բժշկական և կրթական հաստատությունները, սկսվել է խանութների աշխատանքը:

Պետությունը ֆինանսական օգնություն է տրամադրելու պատերազմից հետո անհայտ կորածների ընտանիքներին: Արցախում տունը կորցրած քաղաքացիներն էլ 250.000-ական դրամ կստանան: Հաստատվել է նաև պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի հատուցման կարգը: Կառավարության նիստը լուսաբանող լրագրողները նկատել են, որ նոյեմբերի 10-ից հետո շենքում անվտանգությունն ուժեղացված է, պատուհաններին ճաղավանդակներ են անցկացրել, նույնիսկ արգելել են լրագրողներին աստիճաններին կանգնել: Իսկ նիստից հետո կառավարության անդամները հրաժարվել են պատասխանել լրատվագրողների հարցերին:

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բազմաթիվ քաղաքացիներ բողոքի հերթական ակցիան են իրականացրել: Այս անգամ նրանք հավաքվել են կառավարության շենքի մոտ, որտեղ վարչապետի գլխավորությամբ ընթանում էր գործադիրի հերթական նիստը: Ակցիայի մասնակիցները մանր մետաղադրամներ են լցրել կառավարության շենքի առջև՝ մեղադրելով վարչապետին հայրենիքը վաճառելու մեջ: Քաղաքացիները փորձել են նաև ճանապարհ փակել, քաշքշուկ է սկսվել նրանց և իրավապահների միջև: Ոստիկանները ՝ այդ թվում կարմիր բերետավորները, բռնի ուժ գործադրելով, սկսել են բերման ենթարկել ցուցարարներին:

Խորհրդարանն այսօր ԿԲ խորհրդի անդամ և ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել: Մինչև այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է , որ օրակարգից հանվել է Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրության հարցը: Էդմոն Մարուքյանի ականջին տեղեկություններ են հասել, որ դատավորները հրաժարվում են ընտրվել այս խորհրդարանի կողմից: Այսօր ևս ԲՀԿ խմբակցության պատգամավորները նիստին չեն մասնակցել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։