Items filtered by date: Շաբաթ, 14 Սեպտեմբերի 2019
Շաբաթ, 14 Սեպտեմբերի 2019 22:00

Էպիկենտրոն 14.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 14 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 14.09.2019

Published in Անցուդարձ

Ի պաշտպանություն Ամուլսարի` մայրաքաղաքում միաժամանակ բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունեցել։ Ցույցերի մասնակիցները հավաքվել են Երևանի գլխավոր փողոցներում, քայլերթով շարժվել դեպի Ազատության հրապարակ: Այնտեղ նրանց են միացել Ջերմուկից ավտոերթով մայրաքաղաք հասած ցուցարարները: Պահանջը մեկն է՝ Ամուսլարը չի կարող շահագործվել ու հանք չի դառնալու: Ցույցերի ընթացքին հետևել է Աիդա Կարապետյանը:

«Քրեական դատավարության օրենսգիրքը փոփոխությունների կարիք ունի»,- Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանն անդրադառնալով՝ ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ըստ նրա՝ պետք է ավելի հստակ հիմքեր սահմանվեն անձեռնմխելիություն ունեցող մարդուն ազատությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Օմբուդսմենն անդրադարձել է նաև բանկային գաղտնիքի մասին օրենքում սպասվող փոփոխությանը, որի համաձայն՝ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին:

ԱԺ-ում Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար արդեն կա 22 պատգամավորի ստորագրություն: «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնությանը միանալու հարցը երկուշաբթի իրենց խմբակցությունների նիստերում կքննարկեն «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանը»: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նաև անդրադարձել է շաբաթվա ընթացքում բուռն քննարկված նախագծերին:

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով: Մանրամասները՝ տեսանյութում:

Սահմանադրական դատարանը  հրապարակել Է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով ՍԴ դատավորներ Արման Դիլանյանի եւ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները:  Արման Դիլանյանի կարծիքով՝ Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի մասին Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը ենթակա է կարճման: Իսկ դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի կարծիքով՝ սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ: Ըստ նրա՝ հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով՝ դրանք ճանաչում են Սահմանադրությանը հակասող և անվավեր, այն էլ օրենքի բացով պայմանավորված:

Իսրայելում հայկական դեսպանություն ունենալու մասին առաջինը հայտնել է Հայաստանի արտգործնախարարը: Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությամբ՝ դա կարևոր է Երևանի համար, քանի որ մեր երկիրը այդ տարածաշրջանում կարևոր շահեր ունի: Վերլուծական շրջանակներում մտավախություն կա, որ Հայաստանի այդ մտադրությունը դուր չի գա հարևան Իրանին, որի հետ Իսրայելը թշնամական հարաբերությունների մեջ է:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Հայաստանում են հավաքվել Մեծ լոռեցու ժառանգները` նրա թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի գլխավորությամբ: Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին Իրմա Սաֆրազբեկյանի հրավերով մասնակցել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ որպես Թումանյան գերդաստանի մտերիմ և Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումների հովանավոր: Ներկայացվել են Ծառուկյանի աջակցությամբ լույս տեսած Թումանյանի հոբելյանական հատընտիրը, ինչպես նաև այլ գրքեր:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Հայաստանում են հավաքվել Մեծ լոռեցու ժառանգները` նրա թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի գլխավորությամբ: Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին Իրմա Սաֆրազբեկյանի հրավերով մասնակցել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ որպես Թումանյան գերդաստանի մտերիմ և Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումների հովանավոր: Ներկայացվել են Ծառուկյանի աջակցությամբ լույս տեսած Թումանյանի հոբելյանական հատընտիրը, ինչպես նաև այլ գրքեր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։