Items filtered by date: Շաբաթ, 25 Մայիսի 2019
Շաբաթ, 25 Մայիսի 2019 22:00

Էպիկենտրոն 25.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 25 Մայիսի 2019 21:30

Ես կամ 25.05.2019 Ամփոփիչ

Published in Ես կամ
Շաբաթ, 25 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 25.05.2019

Published in Անցուդարձ

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները գնալով լարվում են: Ինչպե՞ս պետք է այդ պայքարում դրսևորի իրեն Հայաստանն ու ի՞նչ շահ պիտի հետապնդի սրվող հակամարտություններում: Այս հարցերն այսօր քննարկել են փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները: Նրանց կարծիքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կարող էին ավելի դինամիկ զարգանալ: Փորձագետներն արձանագրել են, որ մեր երկրում կա Ռուսաստանն ուսումնասիրելու խնդիր:

Ի՞նչ է վեթթինգը անցումային արդարադատության գործընթացում: Մասնագետների մեկնաբանությամբ՝ վեթթինգ նշանակում է զտում, մաքրում: Այս գործիքի օգնությանը դիմել են այն երկրներում, որոնցում փորձել են հին համակարգերից անցնել նորի, բարեփոխել, առողջացնել դատական համակարգը: Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք: Ինչպե՞ս են պատրաստվում վեթթինգը կիրառել Հայաստանում, և արդյո՞ք դա նվաստատուցիչ է դատավորների համար: Թեմայի շուրջ մեր գործընկեր Հասմիկ Օհանյանը զրուցել է մասնագետների հետ:

Հանրակրթական դպրոցներում ավարտական արարողություններից մեկ օր անց վերջին զանգը հնչել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռուսաստանի Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ այսօր ռուսական դպրոց են այցելել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու պատգամավոր Շաքե Իսայանը: Դպրոցի հետ Գագիկ Ծառուկյանի սերտ բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի: Կարևոր համարելով հայ-ռուսական հարաբերությունները ՝ ԲՀԿ ղեկավարը կրթական այս հաստատության կարիքները մշտապես պահել է իր հոգածության ներքո:

Հանրակրթական դպրոցներում ավարտական արարողություններից մեկ օր անց վերջին զանգը հնչել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռուսաստանի Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ այսօր ռուսական դպրոց են այցելել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու պատգամավոր Շաքե Իսայանը: Դպրոցի հետ Գագիկ Ծառուկյանի սերտ բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի: Կարևոր համարելով հայ-ռուսական հարաբերությունները ՝ ԲՀԿ ղեկավարը կրթական այս հաստատության կարիքները մշտապես պահել է իր հոգածության ներքո:

Աշխատանքային շաբաթվա ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ: Նա օտարերկրյա դիվանագիտական կազմի հետ խոսել է հետհեղափոխական Հայաստանում արձանագրված փոփոխությունների ու առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձել վերջին օրերին դատական համակարգում տեղի ունեցող գործընթացներին: Խոսելով ոլորտում առկա խնդիրներ մասին՝ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցությամբ կհաջողվի մեր երկրում ձևավորել վստահելի դատական համակարգ: «Եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը»,-ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև իր պաշտոնավարման ընթացքում արձանագրված տնտեսական ցուցանիշների և քաղաքական զարգացումների մասին:

Հունաստանի Լուտրակի քաղաքից այս գիշեր հայրենիք է վերադարձել բազկամարտի Հայաստանի հավաքականը, որը փայլուն ելույթ էր ունեցել բազկամարտի Եվրոպայի առաջնությունում: Հին աշխարհի առաջնությունից հայ բազկամարտիկները հայրենիք են բերել 16 մեդալ, որոնցից` 6 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե: Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր է դարձել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդին՝ Հովհաննես Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։