Items filtered by date: Հինգշաբթի, 14 Մարտի 2019
Հինգշաբթի, 14 Մարտի 2019 22:30

Էպիկենտրոն 14.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Առավոտից թեժ և լարված իրավիճակ է եղել մայրաքաղաքի կենտրոնում: Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքին զուգահեռ, սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա են  իրականացնրել՝ նախ նստացույց սկսելով, ապա փակելով Մաշտոց-Թումանյան խաչմերուկը: Տարածքում տեղակայված ոստիկանական ուժերի և ցուցարարաների միջև բախումն այնքան է թեժացել, որ բերման են ենթարկվել տասնյակից ավելի ցուցարարներ: Ակցիայի մասնակիցներից մեկը նույնիսկ սպառնացել է ինքնահրկիզվել բենզինով, եթե Հայկ Մարությանը չհանդիպի իրենց: Չնայած քաղաքացիների համառ դիմադրությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին հաջողվել է մասամբ ապամոնտաժել 2 սրճարան, ինչն ավելի է սրել իրավիճակը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հայտարարել է, որ վաղն ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են ավելի մեծ թափով: Առավոտից Ազատության հրապարակում են եղել նաև Ազգային Ժողովի և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները: Նրանք անընդունելի են համարել քաղաքացիների հանդեպ բռնությունն ու շեշտել՝ խնդիրը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով: 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրբյանն այսօր հյուրընկալվել է Պետական կառավարման ակադեմիայում: ԲՈՒՀ-ի դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպմանը քաղաքական գործիչը պատմել է իր անցած լրագրողական, քաղաքական ուղու մասին, ապագա գործիչներին խորհուրդ տվել չվախենալ կարծրատիպեր կոտրելուց:

Հինգշաբթի, 14 Մարտի 2019 20:00

Անցուդարձ 14.03.2019

Published in Անցուդարձ

Արդեն մի քանի օր է կրքերը լարված են նաև Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Բնակիչները շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ գործող համայնքապետի: Նրան մեղադրում են չարաշահումների, յուրացումների, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Զարթոնքցիներն ասում են` համայնքապետն անգամ յուրացրել է ապրիլյան պատերազմին գյուղի մասնակիցների համար հավաքած գումարը, սոցիալական օգնություն է դուրս գրում զարթոնքցի մեծատունների համար, գյուղն էլ անբարեկարգ է եւ աղբի մեջ թաղված: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար այսօր Զարթոնքում են եղել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները :

Հինգշաբթի, 14 Մարտի 2019 19:26

Dr. Դավիթ 14.03.2019

Published in Dr. Դավիթ

Կառավարությունը նախատեսում է մի շարք բարեփոխումներ իրականացնել կենսաթոշակային ոլորտում: Այսօր կայացած հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել մի նախագծի, որով հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն այսուհետև չի դադարեցվելու:
Հանրապետության որոշ համայնքների անասնաբուժական կենտրոններին տրամադրվելու են նոր սարքավորումներ, ևս 12 համայնք էլ կապահովվի արոտավայրերի ջրարբիացման համակարգով: Վարչապետը, սակայն, չի ընդունել գյուղատնտեսության նախարարության լուծարվող ԾԻԳ-ի փոխարեն նոր ընկերություն ստեղծելու նախագիծը: Նիստի մանրամասները՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց միաժամանակ բողոքի մի քանի ակցիա է իրականացվել: Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Տարածաշրջանային թիվ երկու քոլեջի աշխատակիցներն էլ, որոնք անժամկետ դասադուլ ու գործադուլ են հայտարարել, պահանջում են իր պաշտոնին վերադարձնել աշխատանքից ազատված տնօրենին: Իսկ Լենուղի համայնքի բնակիչներն այլևս չեն ուզում ապրել չորրորդ կարգի վթարային շենքում՝ վտանգելով իրենց կյանքը:

Հինգշաբթի, 14 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 14.03.2019

Published in Մուլտիկնիկ

Խորհրդարանը վերջին հնարավորությունն է տվել աջ ղեկով մեքենա ներմուծողներին: Այսպիսով՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի վերջ գնված աջ ղեկով մեքենաները կթույլատրվի Հայաստան ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։ Նախագիծը միաձայն ընդունվել է: Խորհրդարանը նաև կողմ է քվեարկել Հանրային ծառայության մասին օրենքի նախագծին: Խնդիրն այն էր, որ պետական պաշտոնյաները պետք է հայտարարագրեր ներկայացնեն գույքի ու եկամուտների մասին, բայց չկա այն մարմինը, որին պետք է ներկայացնեն: Նախագծի ընդունմամբ փորձել են ժամանակավոր լուծում տալ կազուսային վիճակին: Արտահերթ նիստի օրակարգը սպառված է, վաղն Ազգային ժողովը կհյուրընկալի Արտաքին գործերի նախարարին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։