Items filtered by date: Շաբաթ, 16 Փետրվարի 2019
Շաբաթ, 16 Փետրվարի 2019 22:30

Անցուդարձ 16.02.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 16 Փետրվարի 2019 22:15

Էպիկենտրոն 16.02.2019

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 16 Փետրվարի 2019 19:58

Ես կամ 16.02.2019 Ամփոփիչ

Published in Ես կամ

Փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանագետների գնահատմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները, բացի քաղաքական գործակցությունից, պետք է տեղափոխել նաև տնտեսական դաշտ: Սլաքը հատկապես պետք է ուղղել գազի ներկրման, երկաթգծի կառուցման վրա: Իրանագետները նաև խոսել են վերջերս կրկին սրված իրանաամերիկյան հարաբերություններից: Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Հայաստանի վրա:

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին Արարատյան հայրապետական թեմը հյուրընկալել եւ պարգեւատրել է մարտական ծառայությունում աչքի ընկած ժամկետային զինծառայողներին: Տղաները նաեւ մասնակցել են զինվորների օրհնության կարգին: «Էպիկենտրոնի» տեսախցիկի առաջ նրանք խոստովանել են` ծառայությունն անցնում է խաղաղ, իրենք ամուր կանգնած են սահմանին, մայրերը շնորհակալություն են հայտնել, որ իրենց տղաները հասուն երիտասարդ են դարձել, սիրած աղջիկներն էլ սեր են խոստովանել եւ ասել` սպասում են իրենց զինվորներին:

Եվրասիական փորձագիտական ակումբը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ֆոնին 2018թ-ին երկրի տնտեսության զարգացման վիճակը գնահատում է դրական: Աճել է Հայաստանից Ռուսաստան պատրաստի արտադրանքի արտահանումը: Փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն ու ակումբի անդամ Աշոտ Թավադյանը նաև անդրադարձել են տնտեսական հեղափոխություանը միտված՝ վարչապետ Փաշինյանի հայտարարած 15 ուղղություններին:

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է սպայական կազմի զինծառայողների կողմից Հայաստանի տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման գործընթացը: Այս ծրագրից կարող են օգտվել բացառապես սպաները: Նախագծի վերաբերյալ «Էպիկենտրոնին» մանրամասներ է հայտնել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին և նրա առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկուն: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին իր մասնակցության մանրամասները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին և նրա առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկուն: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին իր մասնակցության մանրամասները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։