×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018
Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018 23:34

Էպիկենտրոն 20.06.2018

Published in Էպիկենտրոն

«Համերաշխություն» ՀԿ նախագահը և փոքր ու միջին ձեռներեցները վրդովված են  ոմն  Տիգրան Հովհաննիսյանի՝  Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան»  խմբակցության պատգամավորների մասին  երեկ արած սուտ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից: Նրանք վստահեցնում են, որ տարբեր ոլորտներում իրեն պաշտպան հայտարարած և տարբեր ՀԿ -ներ բացած ու բազմիցս իր դեմքը ցույց տված  ոմն  ինքնակոչ   Տիգրան Հովհաննիսյան բարոյական իրավունք  չունի  հանդես գալ որևէ մեկի շահերի պաշտպանի անունից ,  առավել ևս  մեղադրի մշտապես փոքր և միջին բիզնեսի կողքին  կանգնած Գագիկ Ծառուկյանին ու նրա կուսակցության պատգամավորներին:   Փոքր ու միջին ձեռներեցները  նշել են, որ  Տիգրան Հովհաննիսյանին ճանաչում են վաղուց և վստահեցրել են, որ նա  նախկին իշխանության հետ գործակցող, ծախված ու գումարի դիմաց էժանագին պատվեր կատարող ոմն մեկն է և երբևէ չի պաշտպանել որևէ մեկի շահերը:

Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018 21:25

Երևի, մաս 76

Published in Երևի

Դատարանը մերժել է Սասնա ծռեր խմբի անդամ   Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:  Խափանման միջոցը փոխելու համար ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան`  գրավի դիմաց նրան ազատ արձակելու համար:  Պատգամավորները ներկա են եղել դատական  նիստին և հաստատել երաշխավորագիրը:

Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018 18:54

Ձայնային հարված 20.06.2018

Published in Music Սթար

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Արդեն առավոտյան պարզ դարձավ, որ Արցախի հանարապետության հերող մանվել Գրիգորյանին պատկանող  Արցախի  առանձնատնից կրկին հայտնաբերվել է Զինվորի բաժին գրությամբ պահածոներ, ծխախոտ, զինամթերք: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց նշելով, որ ձեռբակալվել է Մանվել Գրիգորյանի բարեկամը: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար՝  Սամվել Բաբայանն էլ խոսելով ազգային անվտանգության ծառայության  բացահայտումներից ընդգծել է, որ բոլորն էլ տեղյակ են եղել Մանվել Գրիգորյանի արարքից:

Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 20.06.2018

Published in Մուլտիկնիկ

Այսօր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը գործողություններ է իրականացրել արագաչափ սարքերի և տեսախցիկների շահագործմամբ զբաղվող ,Սեքյուրիթի դրիմե ընկերությունում: ,Սեքյուրիթի դրիմե ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանը, որը հանդես է եկել նաև որպես փաստաբան և անվտանգության համակարգերով զբաղվող ,Էլլիպսե ընկերության տնօրենի խորհրդական, ,Էպիկենտրոնիե հետ հարցազրույցում հայտարարել է, որ այդ երկու ընկերությունները երբևէ օրենք չեն խախտել: Արամ Ղլեչյանը նաև հերքել է խոսակցությունները, որ ,Սեքյուրիթի դրիմե ընկերությունը կապ ունի Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ: ,Հեռուստացույցից բացի որևէ կերպ մենք այդ անձին չենք տեսելե, - ասել է Ղլեչյանը:

Տարածաշրջանում նմանը չունեցող Օլիմպավանի լողավազանում կայացել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթի անդրանիկ մրցաշարը, որին այս անգամ մասնակցել են ոչ միայն օլիմպավանում մարզվողները այլև այլ լողավազաններում մարզվող մոտ 200 երեխա: Մրցաշրին անձամբ հետևել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։