Հերթական հրաժարականն է հասունացել: Ուսանողները այս անգամ պահանջում են Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկանի հրաժարականը: Ստորագրահավաքին միացածների թիվը մեկ օրվա ընթացքում հատել է հարյուրը: Մեր նկարահանող խումբը եղել է մասնագիտական այդ բուհում, լսել թե՛ դեկանի հրաժարականը պահանջող ուսանողներին ու դասախոսներին, թե՛ անձամբ դեկանին՝ Արմեն Բաբախանյանին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր պատասխանել է վերջին օրերին ամենաքննարկված հարցերին: Քաղաքապետը անդրադարձել է իրեն ուղված մեղադրանքներին, Հայաստանի Հանարապետության ղեկավարի երեկվա հայտարարությանը ու Ավան Վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերին:
Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից մինչև կեսօր բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի: Բաբայանի դատավճիռը վիճարկելու նպատակով նրա պաշտպաններն ապրիլի 17-ին դիմել էին Վճռաբեկ դատարան, սակայն մինչև այսօր չի նշանակվել դատական նիստ: Ակցիայի մասնակիցները Վճռաբեկ դատարանից պահանջել են հստակ ժամկետ ներկայացնել, թե ե՞րբ է վարույթ ընդունվելու Բաբայանի գործի դիմումը, սակայն նրանց մոտեցած վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը կոնկրետ ժամկետ չի նշել: Ցուցարարները որոշել են բողոքի ակցիան շարունակել երկուշաբթի:
Կոռուպցիայի դեմ պայքարը թեւակոխում է առավել նպատակային, վճռական փուլ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ ձեւավորվելու է անկախ ու երաշխավորված հակակոռուպցիոն մարմին: Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհդրի նախագահ Թեւան Պողոսյանն էլ կարեւոր է համարել, որպեսզի քաղաքացին նույնպես կոռուպցիայի դեմ պայքար մղի:
Ուկրաինայի Լուցկ քաղաքում ընթացող ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հաջող է մեկնարկել և հենց առաջին մրցումային օրը նվաճել է 7 մեդալ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv