Շաբաթ, 23 Փետրվարի 2019 18:00

Փետրվարի 23-ը «Կարմիր բանակի» օրն է. ինչպե՞ս են տոնը նշում Հայաստանում

Փետրվարի 23-ը նախկին «Կարմիր բանակի» օրն է: Ռուսաստանում այն նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»: Սովորության համաձայն օրը նշում են նաեւ Հայաստանում: Պահեստազորի փոխգնդապետ Խաչատրյանն, օրինակ, հավաքում է ընկեր վետերաններին ու… մի լավ ուրախանում, հիշում ծառայության տարիներն ու անցած-գնացածը: Տոնը նշվում են նաև պաշտոնապես: «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված միջոցառում է անցկացվել Երևանի «Հաղթանակ զբոսայգու» անմար կրակի մոտ: Տոնական քայլերթին մասնակցել են Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի զինվորներն ու սպաները, նաեւ Հայաստանի Զինված ուժերի նվագախումբը: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ հայերը մեծ դեր են ունեցել ռուսական բանակի կազմավորման գործում, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը ամուր դաշնակցային կապեր ունեն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։