«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին և նրա առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկուն: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին իր մասնակցության մանրամասները: