Items filtered by date: Շաբաթ, 06 Մարտի 2021
Շաբաթ, 06 Մարտի 2021 22:00

Էպիկենտրոն 06.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 06 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 06.03.2021

Published in Անցուդարձ

Հայրենիքի Փրկության շարժումը հերթական հանրահավաքն է անցկացրել Բաղրամյան պողոտայում: Բանախոսներն իրենց ելույթներում կոչ են արել Հանրապետության նախագահին պահպանել Սահմանադրությունը և հակասահմանադրական ճանաչել ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը: Իշխան Սաղաթելյանը ժողովրդի անունից դիմել է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, որպեսզի նա մնա և շարունակի ապահովել հայրենիքի պաշտպանությունը: «Որևէ մեկը չի մարսելու մեր լույս տղերքի արյունը»,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Նա կոչ է արել չտրվել սադրանքներին և հասնել իշխանության անցնում հեռացմանը:

Վերջին օրերին անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել՝ բացառությամբ այսօրվա. փրկարարները Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններից հայտնաբերել են 2 զոհվածի աճյուն: Որոնողական աշխատանքներ են կատարվել նաև Հադրութում: Այս մասին «Էպիկենտրոն»-ին հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Իսկ ահա խաղաղապահ զորախումբը մարտի 8-ին ընդառաջ հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ: Ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց և աղջիկներին:

Ի աջակցություն ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ մի խումբ նախկին զինվորականներ ու քաղաքացիներ ՊՆ-ի դիմաց ակցիա են իրականացրել: Պահեստազորայինները նույնպես միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով ևս մասնակցել է ակցիային, նշել է, որ երկրի նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի դիմելու ՍԴ՝ ԳՇ պետին պաշտոնանկ անելու` Փաշինյանի առաջարկը վիճարկելու համար: Ակցիայից հետո քաղաքացիները շարժվել են Բաղրամյան փողոց:

Օրեր առաջ քաղաքացիներն «Էպիկենտրոն»-ին ահազանգել էին, որ Երևանի բուսաբանական այգում ծառեր են հատվել: Այսօր այգու աշխատակիցները տեղեկացրել են, որ ծառահատման աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, իսկ բնակիչների տեսածը ոչ թե ծառեր, այլ թփեր են եղել: Այգում կա ևս մեկ լուրջ խնդիր՝ հատկապես երեկոյան ժամերին թափառող շները հարձակվում են այցելուների վրա:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։