Items filtered by date: Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020 22:04

Էպիկենտրոն 18.08.2020

Published in Էպիկենտրոն

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դասերը կվերսկսվեն միայն բակալավրի 1-ին կուրսի ուսանողների համար։ Դպրոցականներն ու մյուս բոլոր ուսանողները դասի կհաճախեն սեպտեմբերի 15-ից: Ինչպե՞ս են կրթական հաստատությունների վերաբացման լուրն ընդունել դպրոցականների ծնողներն ու ուսանողները, որքա՞ն գումար են նախատեսում նրանք ուսման համար համապատասխան պարագաներ և հագուստ գնելու համար:

Հանրային տրանսպորտում ստուգումները շարունակվում են: Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում արված մշտադիտարկման արդյունքում՝ կրկին գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ են հայտնաբերվել: «Էպիկենտրոնի» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում տրանսպորտը: Ինչո՞ւ են վարորդները թույլատրելիից ավելի շատ ուղևորներ են տեղափոխում: Իզաբելլա Հովհաննիսյանն է պատմում:

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է: Պաշտպանները դատարանին բժշկական տեղեկանք են ներկայացրել գեներալի բացակայությունը հիմնավորելու համար: Դատավոր Մարտիրոս Մնացականյանն էլ ներկայացրել է ՊԵԿ-ից ստացված գրությունը, ըստ որի՝ Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերությունը մոտ 1 մլրդ դրամի չկատարած հարկային պարտավորություն ունի: Պաշտպանները միջնորդել են կալանքից ազատել Գրիգորյանի գույքը, որպեսզի այդ պարտավորությունը կատարեն: Մյուս դատական նիստը՝ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով, ևս հետաձգվել է, քանի որ նա էլ նիստին ներկա չի եղել:

«Մուլտի ֆայթ» մարտական ակումբն իր մարզադահլիճն ունեցավ նաև Օլիմպավանում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Օլիմպավանում բացվել է K-1-ի և ընդհանուր մենամարտերի մարզադահլիճ, որը հնարավորություն կտա մարզիկներին ավելի արդյունավետ մարզվել:«Մուլտի ֆայթ» մարզակումբի նոր մարզադահլիճի բացմանը ներկա գտնվելու համար ՀԱՕԿ նախագահի հրավերով Հայաստան են ժամանել նաև K-1-ի ռինգերում 100-ից ավելի հաղթանակ ունեցող ու բազում չեմպիոնական տիտղոսներ նվաճած Ջորջիո Պետրոսյանը՝ եղբոր՝ Արմենի հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։