Items filtered by date: Շաբաթ, 05 Դեկտեմբերի 2020
Շաբաթ, 05 Դեկտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 05.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ազատության հրապարակում կայացել է ընդդիմադիր 17 ուժերի հրավիրած համապետական բազմամարդ հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ-ից հղած ուղերձն ընթերցել է պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Փաշինյանն այլեւս անցյալ է:Նա հեռանալու է եւ թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են»,- նշված է եղել Ծառուկյանի ուղերձում: Ելույթներ են ունեցել նաև ընդդիմադիր մյուս ուժերի ղեկավարները: Երկրի վարչապետի ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը:
 

Համապետական հանրահավաքին հաջորդել է բազմահազարանոց երթը: Մասնակիցներն, անցնելով Բաղրամյան պողոտայով և Պռոշյան փողոցով, հասել են կառավարական առանձանատների մոտ: Քաղաքական 17 ուժերն ու նրանց միացած հազարավոր քաղաքացիները մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12-ը ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին անցնցում հեռանալու համար:Հակառակ դեպքում նրանք խոստացել են անհնազանդության համաժողովրդական ակցիաներ սկսել ամբողջ երկրով մեկ:

Հայաստանում հետպատերազմական ճգնաժամային իրավիճակում կրքերը լարված են գիտակրթական ոլորտում: Չեն դադարում մտահոգությունները Բարձրագույն կրթության և գիտության մասին աղմկահարույց օրենքի նախագծի շուրջ, համաձայն որի բուհերի ռեկտորն այսուհետև ոչ թե կընտրվի, այլ կնշանակվի ոլորտի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է՝ եթե խորհրդարանն այս տարբերակով ընդունի նախագիծը, կդիմի Սահմանադրական դատարան: Իր մտահոգությունների մասին է խոսել նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքի մեկնարկից ուղիղ կես ժամ առաջ՝ ժամը 14:30-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացել է ԱԱԾ: Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է հարցին, թե ինչու՞ են իրեն ամեն անգամ ԱԱԾ հրավիրում հատկապես ընդդիմության հանրահավաքներից առաջ: Գագիկ Ծառուկյանը լրագրողների խնդրանքով նաև մեկնաբանել է գերիների և անհայտ կորածների խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին, որում, ըստ էության, հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին: Ըստ վարչապետի՝ իրենք ոչ թե դիվանագիտությունն են ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերը: «Մենք ձեր ձախողումների հետեւանքներից խուսափելու գործում ենք ձախողել: Սա է ճշմարտությունը»,- հայտարարել է նա: Անդրադառնալով իր պատասխանատվության վերաբերյալ հնչող կարծիքներին` Փաշինյանն ասել է, որ հիմա էլ մարտերում պարտության համար ուղիղ պատասխանատվություն են դնում իր վրա:«Վարչապետը մա՞րտ է ղեկավարել,վարչապետը միանձնյա որոշումնե՞ր է կայացրել»,-ասել է վարչապետը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։