Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում մասնակցել է Իմ «Քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովին: Համաժողովը մեկնարկել է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով :Ներկայացված են եղել 60-ից ավելի կազմակերպությունների և անհատների` արտադրանքն ու ծառայությունները: Խոսելով ներդրումային միջավայրը բարելավելու մասին` վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք փորձի հանդես գալ տեղական արտադրանքի հիմնական սպառողի դերում: «Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը»,- համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Առողջ ապրելակերպը պետք է դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը: Այս համոզմանն են «Առողջապահական բարեփոխումները» թեմայով այսօրվա քննարկման մասնակիցները: Ոլորտի խնդիրներով մտահոգ առողջապահական կազմակերպությունների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու առողջապահական ոլորտի խնդիրները, հիմնարար հարցերը, լուծումներ առաջարկելու:
Ռուս-թուրքական ռազմական գործակցությունը բարկացրել է ամերիկացիներին: Սպիտակ տնից ուղարկված մեսիջները թուրքերն անտեսել են, կոչ արել չմիջամտել իրենց ներքին գործերին: Հասկանալով, որ խնդրանքները Անկարան մերժում է՝ Վաշինգտոնը անցել է պատժիչ տարբերակներին:
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը մի քանի աստիճան բարձրանալու է, և որպեսզի հատկապես թույլ իմունային համակարգ ունեցողները արևի ուղիղ ճառագայթներից չտուժեն, բժիշկները մի քանի խորհուրդներ են տալիս. Շատ հեղուկ օգտագործել, խուսափել ցերեկային ժամերին դրում լինելուց, հրաժարվել որոշակի սննդակարգից: Մասնագիտական խորհուրդները՝ տեսանյութում:
«Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv