Items filtered by date: Հինգշաբթի, 21 Փետրվարի 2019
Հինգշաբթի, 21 Փետրվարի 2019 23:10

Էպիկենտրոն 21.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 21 Փետրվարի 2019 21:45

Անցուդարձ 21.02.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 21 Փետրվարի 2019 19:26

Dr. Դավիթ 21.02.2019

Published in Dr. Դավիթ

Մարդու հոգին ազատ է՝ անկախ նրա գտնվելու վայրից, եթե անգամ նա լինի անազատության մեջ: Լույս է տեսել ցմահ դատապարտյալ Գարեգին Սարգսյանի երրորդ գիրքը: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել դատապարտյալի՝ «Խորագիտական գանձարան» խորագրով բանաստեղծությունների և ասույթների գրքի շնորհանդեսը: «Իմ գրքերում հիմնականում արտացոլված է իրական կյանքը՝ իր լավ և վատ կողմերով»,- ասել է ցմահ դատապարտյալը:

«Ժողովրդից գողացողը պետք է բռնվի,բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ».Ն.Փաշինյան
Կառավարության որոշմամբ՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները կարելի է ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը: «Այս թեմային այլևս երբեք չենք անդրադառնալու»,- որոշման ընդունումից հետո հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստում քննարկվել է նաև Զինված ուժերի սննդի ապահովմանը միտված փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը: Վարչապետն ընդգծել է, որ այս նախագծով առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում Պաշտպանության նախարարության վրա: «Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, ով այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի», - ասել է երկրի ղեկավարը:

Պետական օրհներգի փոփոխության թեման նորից ակտուալ է: Վերջերս մեծ հնչեղություն ստացած հարցը նորից օրակարգ է մտել՝ դառնալով հանրային քննարկման առարկա: Ավելին՝ ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ Արամ Խաչատրյանի երաժշտության համար հայտարարվել է բանաստեղծության մրցույթ: Ստեղծվել է հանձնաժողով, որը երկու ամիս անց կամփոփի մրցույթի տվյալները: Օրհներգը փոխելու հարցը, սակայն, Խորհրդարանի օրակարգ չի մտնի: «Պարզապես նոր տարբերակը կմնա ժողովրդի գլխում և կփոխվի այն ժամանակ, երբ պահը հասունանա», -ասել է Ալեն Սիմոնյանը: Կարիք կա՞ արդյոք փոխելու պետականության հիմնական սիմվոլներից մեկը՝ փորձել է պարզել Աիդա Կարապետյանը:

Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա: ԱԱԾ տնօրենը հերքում է 2-րդ նախագահի կողմնակիցների մեղադրանքները և նշում, որ դատական գործերը սկսվում են փաստերի հիման վրա: Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կարող են ուսումնասիրվել նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապվող իրադարձությունները: Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Ֆրանկլին Գոնսալես կեղծանունով հայտնաբերված Նարեկ Սարգսյանը, Վանեցյանին չի զանգահարել եւ ոչինչ չի ասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի գործին, ապա այն դեռ չի ավարտվել, պետությանը տված 11 միլիոն դոլարից ավելի գումարը նրա չկատարած պարտավորություններն են: Կրթության նախարարն ու Պետական վերահսկողական ծառայության պետն էլ խոսել են ԵՊՀ-ի վերջին օրերի աղմկոտ իրադարձությունների մասին:

«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամները ամփոփել են մոտ կես տարվա գործունեության արդյունքները: Երկու հիմնադրամների հաշվեհամարներին ընդհանուր առմամբ մուտքագրվել է 1 միլիարդ դրամից ավելի գումար: Դրա մի մասով արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, օգնություններ են տրամադրվել հիմնականում խոցելի խմբերին: Հիմադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը պատմել է արձանագրած ցուցանիշների և ապագայի անիլիքների մասին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։