Items filtered by date: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019 22:25

Էպիկենտրոն 13.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019 21:30

Ես կամ 13.12.2019 Թովմաս Պողոսյան

Published in Ես կամ
Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 13.12.2019

Published in Անցուդարձ

Ճապոնիայի կառավարությունը «Երևան իմ սեր» հիմնադրամին 46.000 դոլար դրամաշնորհ է նվիրել: Այդ գումարով հիմնադրամի վերականգնողական կենտրոնում կստեղծվի աուտիզմ ունեցող երեխաների համար սենյակ՝ ապահովված նոր սերնդի բժշկական սարքավորումներով: Միջոցառման ավարտին հիմնադրամի և Ճապոնիայի դեսպանության միջև ստորագրվել է հուշագիր: 

Վերաքննիչ դատարանում թեժ և լարված մթնոլորտում շարունակվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների բողոքի քննությունը: Նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպաներից մեկի և դատավորի միջև լեզվակռիվ է եղել: Փոխադարձ վիրավորանքներ են հնչել նաև մեղադրող դատախազի ու Գրիգորյանի մյուս պաշտպանի միջև: Արսեն Մկրտչյանը մեղադրողին բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ դատախազը մտել է անձնական տիրույթ և խեղաթյուրած է հրապարակել նիստերից մեկի ժամանակ իր և Մանվել Գրիգորյանի գաղտի քննարկումը:

Վճռորոշ քայլ՝ արդարության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: ԱՄՆ սենատի կողմից հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նախարարության անունից շնորհակալություն հայտնելով սենատորներին և ամերիկահայ համայնքի ակտիվ անդամներին: Աննա Նաղդալյանն արձագանքել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարություններին, հիշեցրել՝ այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար: «Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,-ընդգծել է Նաղդալյանը:

Պատմական. խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներն այսպես են գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը: «Յուրաքանչյուր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը և ընդունումը նպաստում է, որ Թուրքիան, ի վերջո, ընդունի իր կատարած ոճրագործությունը»,- ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը: Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանն էլ համոզմունք են հայտնել, որ ԱՄՆ Սենատի որոշումը կարող է օրինակ դառնալ նաև այլ երկրների խորհրդարանների համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ամփոփել է աշխատանքային տարին: Անցնող 2019-ը նախարարության համար բարդ տարի էր, ասել է նախարարը: Նա լրագրողներին ներկայացրել է անցնող տարվա ընթացքում իրականացված փոփոխությունները, մասնավորապես, խոսել նվազագույն աշխատավարձերի ու թոշակների բարձրացումից, 2020-ի անելիքներից: «Էպիկենտրոն»-ը նախարարից հետաքրքրվել է երեխաների ապօրինի որդեգրման սկանդալային բացահայտումների ընթացքից:

Երևանում տեղի է ունեցել «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստը, որի նպատակն է ապահովել ուղիղ երկխոսություն Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ների միջև: Նիստին ներկա են եղել հայ և ռուս ներկա ու նախկին պաշտոնյաներ, հայտնի գիտնականներ, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը: Վլադիմիր Կարապետյանը նկատողություն է արել նիստի կազմակերպիչներին քննարկումը ռուսերենով անցկացնելու համար:

«Երեկ տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ը միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը»,- ԱԺ-ի արտահերթ նիստի մեկնարկին հայտարարել է Արարատ Միրզոյանը: Նա երեք խմբակցությունների անունից միացել է Սենատին և Ներկայացուցիչների պալատին ուղղված շնորհակալություններին: Իսկ նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են կառավարության ներկայացրած օրինագծերը: Դրանցից մեկով սահմանվում է, որ խոշտանգումների միջոցով կորզված ցուցմունքները բացառելու համար ոստիկանության բաժանմունքներում կտեղադրվեն տեսաձայնագրող սարքեր:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։