×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 05 Ապրիլի 2018
Հինգշաբթի, 05 Ապրիլի 2018 23:22

Էպիկենտրոն 05.04.2018

 

Published in Էպիկենտրոն

Արաբական Միացյալ Էմիրություններում հրապարակվողՄիջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով Հայաստանում ներդրումային առավելությունները:  Global FDI reports գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոնան տեղեկացրել է, որ հասանելի է նաև օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման էլեկտրոնային տարբերակը:

 Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել առողջապահության նախարարության և տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության միջև: Այն կնպաստի էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը:

Կառավարությունն այսօր անցկացրել է վերջին դռնբաց նիստը: Վարչապետը հանձնարարել է ավելի բարձր մակարդակի հասցնել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանումը:

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում արդեն 5-րդ հանդիպումն է Նորին Սրբության հետ, ինչն ինքնին խոսուն է: Նախագահը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցընաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության մատուցած պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց  Տիեզերական եկեղեցու վարդապետ պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը: Նախագահ Սերժ Սարգսյանը այնուհետեւ Վատիկանում մասնակցել է Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացրել է հերթական խոշորածավալ նախաձեռնությունը: Ուշադրության առանցքում կրկին եղել են  հասարակության խոցելի խմբերն ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքները: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հայտնել է, որ վերջին օրերին անձամբ Գագիկ Ծառուկյանին նամակով դիմել են հարյուրավոր քաղաքացիներ: Որոշում է կայացվել ընդառաջելու բոլորի խնդրանքներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացրել է հերթական խոշորածավալ նախաձեռնությունը: Ուշադրության առանցքում կրկին եղել են  հասարակության խոցելի խմբերն ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքները: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հայտնել է, որ վերջին օրերին անձամբ Գագիկ Ծառուկյանին նամակով դիմել են հարյուրավոր քաղաքացիներ: Որոշում է կայացվել ընդառաջելու բոլորի խնդրանքներին:

Հինգշաբթի, 05 Ապրիլի 2018 11:32

Անցուդարձ 05.04.2018

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։