Items filtered by date: Շաբաթ, 08 Դեկտեմբերի 2018
Շաբաթ, 08 Դեկտեմբերի 2018 22:00

Էպիկենտրոն 08.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին աշխատանքներ է  իրականացրել վաղվա ընտրություններին ընդառաջ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի  ներկայացուցիչներին: Նրանք կարծիք են հայտնել, որ Հայաստանում, կարծես թե, ժողովրդավարական ձգտումներ են ու կոչ արել 11 ուժերին ազնիվ ընտրապայքար տանել: 

Եռաբլուր  զինվորական պանթեոնում այսօր տեղի է ունենեցել  ՍՈւ-25 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հուղարկավարությունը։ Արարողությանը մասնակցել են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, օդաչուների հարազատներն ու ծառայակիցները։ Հիշեցնենք` Զինված ուժերի մարտական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 4-ին:

Հայաստանում անցկացվել  է Մաքսային միության անդամ պետությունների Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը: Նիստին  մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նիստի ընթացքում ստորագրվել է 30 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր ուղղություններին: ԵԱՏՄ երկրները հավանություն են տվել  էլէկտրոնային փաստաթղթերի  փոխադարձ ճանաչելիության վերաբերյալ  Հայաստանի նախաձեռնությանը: 

Արցախի գյուղերից մեկը ևս շուրջօրյա խմելու ջուր է ստացել: Դաշուշենում ջրամատակարման համակարգը հիմնովին վերակառուցվել է՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Դաշուշենցիների երազանքն իրականություն է դարձել Արցախի կառավարության և «Պրովանս-Հայաստան-Արցախ» ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործակցության շնորհիվ: Նույն աղբյուրի ֆինանսավորմամբ՝ այժմ վերակառուցվում է նաև Քռասնի և Այգեստան գյուղերի ներքին ջրացանցը: Պատմում է Արցախի մեր գործընկեր Մարինե Մկրտչյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։