Items filtered by date: Երեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2018
Երեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2018 22:20

Էպիկենտրոն 04.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2018 20:58

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։ 2-րդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշել է, որ Քոչարյանը ծանոթ չի եղել 2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ արձակված 0038 հրամանի տեքստին: Պաշտպանի համար անորոշ է, դատարանն արդյո՞ք վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ կկալանավորի Քոչարյանին՝ հիմք ընդունելով ապացույց չհամարվող նյութեր: Դատարանի որոշումը կլինի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16.00-ին:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թվականին Հայաստանում անցում կկատարվի եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի: Նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 23 տոկոս, այնուհետև մինչև 2023 թվականն այն աստիճանաբար նվազեցնել 20 տոկոսի: Իսկ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝ 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած նախատեսվում է բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Երեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2018 19:15

Հայելու առաջ 04.12.2018 Արեգ Թադևոսյան

Այս տարի լրանում է Սպիտակի ավերիչ երկարաշարժի  30-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում  մեկնարկել է  «Սպիտակի երկրաշարժը  30 տարի անց. Փորձ ու հեռանկարներ»  միջազգային գիտաժողովը: Նպատակն է առաջատար և երիտասարդ մասնագետների մասնակցությամբ քննարկել  երկրաշարժերի կանխատեսման նոր մեթոդները: Գիտաժողովի աշխատանքին մասնակցում են ավելի քան 100 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Հաշվետու ժամանակահատվածում քարոզչությունը հանգիստ և խաղաղ էր: «Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» դիտորդական առաքելության գնահատականն է: Եվրոպացի դիտորդները միջանկյալ զեկույց են կազմել, արձանագրել, որ նախընտրական քարոզարշավի առաջին մասը հանգիստ և խաղաղ էր, չնայած այն հանգամանքին, որ կային ատելության խոսքի դեպքեր: 

Երեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 04.12.2018

Published in Մուլտիկնիկ

Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ապարանի և հարակից գյուղերի բնակիչների հետ: Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հրապարակում հավաքված ապարանցիներին Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ ամեն ինչ լավ է լինելու և կարճ ժամանակ հետո համառ ու աշխատասեր ապարանցին նորից սկսելու է ապրել արժանապատիվ կյանքով: Այնուհետև ԲՀԿ նախագահը Վանաձորում հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ, որտեղ արժանացել է ջերմ ընդունելության և խոսել նրանց մտահոգող խնդիրներից:

Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ապարանի և հարակից գյուղերի բնակիչների հետ: Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հրապարակում հավաքված ապարանցիներին Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ ամեն ինչ լավ է լինելու և կարճ ժամանակ հետո համառ ու աշխատասեր ապարանցին նորից սկսելու է ապրել արժանապատիվ կյանքով: Այնուհետև ԲՀԿ նախագահը Վանաձորում հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ, որտեղ արժանացել է ջերմ ընդունելության և խոսել նրանց մտահոգող խնդիրներից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։