Items filtered by date: Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017
Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017 23:22

Էպիկենտրոն 21.12.2017

Published in Էպիկենտրոն

Այս տարի ձկնապաշարի ավելացման աճ է գրանցվել արգելքների շնորհիվ: Ի դեպ, բոլոր այն վաճառակետերում, որտեղ կհայտնաբերեն սիգ, տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության:

Վարչապետը հանձնարարել է Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում խստացնել վերահսկողությունը: Տոների ընթացքում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Կարեն Կարապետյանն առաջարկել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, նաև իրականացնել ամենօրյա մոնիտորինգ՝ շուկայում կատարվող գների փոփոխությանը օպերատիվ տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում միջոցներ կիրառելու համար: Ամանորից առաջ մի մտահոգիչ լուր. վերջին տարին է, որ կառավարությունը սուբսիդավորում է բոլորին:

Ծառուկյան խմբակցությունն, անընդունելի համարելով ապօրինի կերպով կազմակերպվող քվեարկությունները և Սահմանադրության նկատմամբ քաղաքական մեծամասնության վերաբերմունքը, ի նշան անհամաձայնության այսօր բոյկոտել է Խորհրդարանի աշխատանքը և լքել է նիստերի դահլիճը: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է փորձարկել Կոալիցիոն ուժերի պատգամավորների համբերությունը: Քվեարկվող հարցերից առաջ նա 10 անգամ 20 րոպեանոց ընդմիջումներ է խնդրել՝ երբեմն նյարդայնացելով իշխանական պատգամավորներին: Խորհրդարանն այսօր ավարտել է այս տարվա աշխատանքը:

Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017 20:20

Անցուդարձ 21.12.2017

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017 16:30

Մուլտիկնիկ 21.12.2017

Published in Մուլտիկնիկ

Զարկ տալ տուրիզմի զարգացմանը, Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով՝ Ծաղկաձորում հերթական ներդրումային նախագիծն է իրականացվել: «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրում բացվել է ժամանցի շքեղ ու գերժամանակակից նոր կենտրոն, որի սրահներից յուրաքանչյուրում իրենց հոգեհարազատ զբաղմունք կգտնեն ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգստի սիրահարները: Ներդրումների ծավալը գերազանցել է 11 միլիարդ դրամը, ստեղծվել է մի քանի տասնյակից ավելի նոր աշխատատեղ: Բացման արարողությանը ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։