×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017
Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017 21:08

Անցուդարձ 16.10.2017

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017 21:08

Մուլտիկնիկ 16.10.2017

Published in Մուլտիկնիկ
Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017 21:00

Հանցանքի հետքով 15.10.2017

Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017 19:36

Անցուդարձ 13.10.2017

Published in Անցուդարձ

 Վանաձորում բնակարանում երեկ երեկոյան  բռնկված հրդեհը դարձել է քառամյա երեխայի մահվան պատճառ: Երեխան հրդեհի ժամանակ տանը մենակ է եղել: Ուր էին դեպքի պահին երեխայի ծնողները և արդյոք հնարավոր չէր լինի խուսափել ողբերգությունից, եթե չլիներ բարձիթողի վիճակ: Թեմայի հետքերով գնացել է Լոռու մարզի մեր թղթակից Գոհար Մովսիսյանը:

Գիտության պետական կոմիտեի աշխատանքային տարին է ամփոփել նախագահ Սամվել Հարությունյանը: Հայաստանում տեխնոլոգիական համալսարան կստեղծվի: Այն շատ կարևոր նշանակություն է ունենալու երկրի համար: Հայաստանի նման փոքր երկրները, որոնք չունեն բնական ռեսուրսներ, բայց ունեն մարդկային ռեսուրս, հիմնականում տեխնոլոգիական ուղղությամբ են զարգանում` կրթական և գիտական ծրագրեր իրականացնելու շնորհիվ,- ասել է Հարությունյանը: Աշխարհում տեխնոլոգիական թեքում ունեցող շատ համալսարաններ կան, որտեղ կուրսային աշխատանքների 70 տոկոսը ներդրվում է տնտեսության մեջ:

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ այս տարվա ընթացքում    իրականացվել է հարկային միջավայրը բարելավող մի քանի օրենսդրական փոփոխություն:  Ըստ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանի, կառավարության ծրագրին համապատասխան՝ հատուկ ուշադրություն է հատկացվել հատկապես  միկրոձեռնարկատիրության ոլորտին: Փոփոխություններ են կատարվել նաև  Tax free համակարգում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: Այս նստաշրջանի  ընթացքում մենք քննարկել ենք տարբեր կարևոր հարցեր, սակայն առավել շատ ինձ սրտամոտ էին ժողովրդավարության և տնտեսական քաղաքականության խնդիրների քննարկումը,- ասել է նա: Միքայել Մելքումյանը ներկայացրել է, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, որը հանգեցնում է տարածաշրջանի  ապակայունացմանը: Իլհամ Ալիեւը լվացք անելով սեփական ձեռքերը պետք է հեռու պահի միջազգային կառույցներից  և այլ տեղերից:

Ադրբեջանը դիվանագիտական չվերթներով զենք է մատակարարում ահաբեկիչներին, այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ծառուկյան Դաշինքի պատգամավորը նաև պատասխանել է ադրբեջանական պատվիրակության անդամների հայտարարություններին։ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների գործադիր կոմիտեի անդամ ներկայացած,  Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաևին Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել կողմնորոշվել թե որտեղ է ծնվել: Բանն այն է, որ ադրբեջանցի պատգամավորը տարբեր նստաշրջանների ժամանակ տարբեր ծննդավայրեր է նշում՝ Շուշի, Սարսանգի ջրամբարի հարակից տարածք և այլն:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ  2-րդ տարին անընդմեջ Հայաստանում կայացել է  Մուլտիֆորս  անվանումը կրող ավտոսպորտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է  50-ից ավելի ավտոարշավորդ աշխարհի տարբեր երկրներից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի աճել է՝ գերազանցելով նախորդին: Բացի այդ եղել է նաև սուպեր մրցանակ` կատարելագործված  ջիպ վռանգլեռ  ավտոմեքենաՀայկական ավտոսպորտի պատմության մեջ այդպիսի մրցանակային ֆոնդ դեռևս չի  եղել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։