Items filtered by date: Ուրբաթ, 08 Հունվարի 2021
Ուրբաթ, 08 Հունվարի 2021 22:00

Էպիկենտրոն 08.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 08 Հունվարի 2021 19:00

Ձայնային հարված 08.01.2021

Կա՞ արդյոք փաստաթուղթ, որը հունվարի 11-ին Մոսկվայում պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը Ալիևի և Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Արդարադատության նախարարությունում նման պայմանագիր գոյություն չունի»,- այսօր նախարարության դիմաց ցույց անող քաղաքացիներին վստահեցրել է Ռուստամ Բադասյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, նախարարի պատասխանը համոզիչ չեն համարել: «Երկրորդ «նոյեմբերի 9-ը» չենք հանդուրժելու»,- հայտարարել են ցուցարարները՝ խոստանալով, որ մեր երկրի համար նվաստացուցիչ պայմաններով նոր պայմանագիր ստորագրելու դեպքում բողոքի ակցիաները վերսկսվելու են նոր թափով:

Արցախում ծառայող ժամկետային զինվորների ծնողներն այսօր հավաքվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ: Նրանք դեմ են, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն Արցախում: Ըստ ծնողների՝ տղաներին ստիպում են մեկնել Արցախ: Ժամկետայիններից մեկի հարազատը ցույց է տվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռազմական ոստիկանության աշխատողը քաշքշում զինվորին: Այնուամենայնիվ, զինվորներին տեղափոխող ավտոբուսը տարածքից դուրս է եկել, ծնողներն էլ հայտարարել են՝ կգնան ավելի կոշտ քայլերի:

Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր փակել են Էջմիածնի զորամասի մուտքը: Նրանք հայտարարել են, որ հրամանատարությանը տարածք մտնելու հնարավորություն կտան միայն իրենց որդիներին վերադարձնելուց հետո: Ծնողները անմիջապես զորամասի դիմաց նստացույց են սկսել՝ խոստանալով դիմել ավելի կտրուկ քայլերի, եթե բողոքի այս ձևն արդյունք չտա:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։