Items filtered by date: Ուրբաթ, 07 Օգոստոսի 2020
Ուրբաթ, 07 Օգոստոսի 2020 22:01

Էպիկենտրոն 07.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Չնայած քաղաքային իշխանության պնդմանը, որ նախորդներից կիսաանապատ Երևան են ժառանգել, անցած երկու տարիներին կանաչը բետոնով փակելու քաղաքականությունը չի փոխվել, ասել է «Լույս» խմբակցության ղեկավարը՝ առցանց քննարկման ժամանակ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն էլ, անդրադառնալով Մաշտոցի պուրակում հատված ծառերին, նշել է, որ հանրային վերահսկման մշակույթն այլևս գրեթե գոյություն չունի: Ըստ Հռիփսիմե Առաքելյանի՝ ծառերը հատելով առանց այն էլ նվազ կանաչ տարածքների խնդիրն ավելի է խորանում: Պաշտոնական տվյալներով՝ Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 4.2 տոկոս, այն դեպքում, երբ պետք է 20 տոկոսից ավելի լինեին:

Ոստիկանությունը տեղափոխել է Ամուլսարի 2-րդ պահակակետի մոտ տեղակայված «Լիդիան Արմենիա» ընկերության վագոն-տնակները: Ընթացակարգային խնդիրներով պայմանավորված՝ ցուցարարները ստիպված են եղել մի քանի ժամ սպասել, սակայն արդյունքում նրանց պահանջն իրականացվել է: Ավելի ուշ ոստիկանները հեռացրել են նաև Ամուլսարի պահապանների վագոն-տնակները, սակայն ցուցարարներն ասել են, որ դա տեղի է ունեցել իրենց համաձայնությամբ: Չորս օր շարունակված ակցիան ավարտվել է:

Դեռ ապրիլին Հայաստանի երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս, պատասխանել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ բոլոր հարցերին: Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը: Երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, անհնարին դարձրեց նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով առայժմ ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը: Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:

Ազգությամբ հայ ՌԴ 80-ից ավելի քաղաքացիներ արդեն մի քանի օր է՝ Բագրատաշենի անցակետում են: Նրանք պահանջում են թույլ տալ իրենց վերադառնալ Ռուսաստան, քանի որ մոտ 5 ամիս է` մնացել են Հայաստանում՝ ընտանիքներից ու հարազատներից հեռու: «Էպիկենտրոնի»-ի հետ զրույցում քաղաքացիներն ասել են, որ գտնվում են անելանելի վիճակում, մնացել են առանց գումարի, քնում են մեքենաներում , օրն անցկացնում բաց երկնքի տակ: ԱԳՆ մամուլի խոսնակը, արձագանքելով նրանց խնդրին, նշել է, որ Վրաստանում, Հայաստանում և ՌԴ-ում դեռևս գործում է քաղաքացիների մուտքն արգելող որոշումը: Նա հորդորել է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանություն: Այնտեղից էլ «Էպիկենտրոն»-ին հայտնել են, որ 4000 մարդ արդեն կարողացել է վերադառնալ, հաջորդ չվերթների ընթացքում կմեկնեն նաև հերթագրված մյուս քաղաքացիները:

Հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները դիմել էին գլխավոր դատախազություն, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Նրանք պահանջել էին քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Հաղորդումն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար: Ծառայությունը, սակայն, մերժել է ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել: Երեք ուժերը որոշել են բողոքարկել այդ որոշումը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։