Items filtered by date: Շաբաթ, 23 Մայիսի 2020
Շաբաթ, 23 Մայիսի 2020 22:45

Ավտո դրայվ 23.05.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 23 Մայիսի 2020 22:07

Էպիկենտրոն 23.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներն այս օրերին անցկացնում են նաև թիմային մարզումներ: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ջանք ու եռադ չի խնայում, որպեսզի բռնցքամարտիկները պահպանեն մարզավիճակը և հետ չընկնեն ռիթմից: Հավաքականի հերթական մարզմանը մասնակցել են նաև Շիրակի և Լոռու մարզի բռնցքամարտիկները:

Նախօրեին մոտ կես ժամ տեւած ուժգին քամին տարբեր չափի վնասներ է հասցրել մոտ 2 տասնյակի հասնող բնակավայրերի, այդ թվում ՝ մարզկենտրոն Գյումրիին: Վնասվել են սեփական տների եւ բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր ու էլեկտրական հենասյուներ:

Փուչիկներ, ծաղիկներ, հիշողություններ, լաց ու ծիծաղ: Թեև արտակարգ դրության պայմաններում դպրոցներում Վերջին զանգի արարողություն չի անցկացվում՝ ավագ դպրոցների շրջանավարտներն ու դասղեկները հիշարժան այդ օրը նշում են յուրովի: Օրինակ ԵՊԲՀ Հերացու անվան ավագ դպրոցի ավարտական դասարանի դասղեկն այն նշել է յուրաքանչյուր շրջանավարտի հետ առանձին: Ինչպե՞ս` պատմում է Նազելի Ստեփանյանը:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով: Աթանեսյանը հայտարարում է, որ կատարվածը չունի կենցաղային բնույթ և կապված է իր փաստաբանական գործունեության ու իշխանության վերաբերյալ ընդդիմադիր հայացքների հետ: Միջադեպի մյուս կողմը հակառակն է պնդում՝ տեղի ունեցածը քաղաքականության հետ որևէ կապ չունի:

Ովքե՞ր և ինչպե՞ս են վերահսկում հակահամաճարակային բազմիցս հայտարարված կանոների պահպանումը Երևանում: Արձանգրված խախտումների և տույժերի վերաբերյալ ոստիկանությունից հստակ վիճակագրություն չեն ներկայացնում,  սակայն հատկապես հասարակական տրանսպորտում անվտանգության կաննոները խախտողների թիվը փոքր չէ: «Էպիկենտերոն»-ի նկարահանող խումբը շրջել է  մայրաքաղաքում, զրուցել ոստիկանության աշխատակիցների ու քաղաքացիների հետ:

Դիվերսիայի փորձ Ադրբեջանի կողմից: Մայիսի 22-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվել: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Ներթափանցման փորձին նախորդել էին վերջին օրերին Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունները: Ռազմական իրադրության սրման ֆոնին Արցախի վերլուծական շրջանակները զգոնության կոչ են անում:

Աշխատանքային օրը Հայաստանի վարչապետն այսօր անցկացրել է Արարատի մարզում՝ ծանոթանալով գյուղատնտեսական աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջել է ինտենսիվ և ավանդական այգիներում: Վարչապետին ներկայացրել են նաև, թե ինչպես են աշխատում հակակարկտային կայանները: Գյուղացիների բողոքները հիմնականում վերաբերել են ոռոգման ջրին, վարկավորման հնարավորությանը:«Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում: Առաջին անգամն է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում»,- եզրակացրել է Նիկոլ Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։