Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019

Հայաստանում է Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանը: Նա հայրենիք է եկել հատուկ առաքելությամբ: Ցանկանում է օգտակար լինել հայ զինվորին: Այսօր նրան հյուրընկալել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Արտաշես Սարգսյանը միությանը ֆինանասական աջակցություն է ցուցաբերել՝ նույն կոչով դիմելով աշխարհասփյուռ հայերին: Հայ համայնքի ղեկավարը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ու փոխնախագահ Մանվել Եղիազարյանին նաև պարգևատրել է համայնքի շքանշաններով:

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է սպորտային պարերի աշխարհի առաջնություն: 30 երկրի 150 զույգ առաջին անգամ Հայաստանում` «Փարավոն» ժամանցի կենտրոնում, բարձրացել է բեմ` ներկայացնելով լատինամերիկյան պարեր: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացվող միջոցառումը լուրջ հեռանկարներ է բացում այս ոլորտի մասսայականացման համար,-նշել են կազմակերպիչները:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։