Items filtered by date: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 22:19

Էպիկենտրոն 31.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 31.10.2019

Published in Անցուդարձ

Նոր չափագրումներ կատարելու պահանջով կոնդեցիներն այսօր երեկոյան բողոքի ակցիա են անցկացրել կառավարական առանձնատների դիմաց: Նրանք պահանջել են հանդիպում վարչապետի հետ, որպեսզի խնդիրն անձամբ ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տարիներ շարունակ պայքարել են նախկին իշխանությունների սխալ ու թերի չափագրումները շտկելու դեմ: Նրանք բարձրաձայնել են նոր չափագրումներ անցկացնելու և իրենց բազմաբնակարան շենքեր տեղափոխելու խնդրի մասին, նշել, որ հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ այն ներկայացրել են իրավասու գերատեսչություններին, սակայն սայլն այդպես էլ տեղից չի շարժվել: Կոնդեցիների հետ հանդիպել է վարչապետի օգնականը: Սուրեն Ղամբարյանը խոստացել է, որ քաղաքացիների նամակն անձամբ կհանձնի վարչապետին: Նա նաև տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը այդ հարցով կառավարությունում խորհրդակցություն է լինելու, որին կարող են նաև մասնակցել բնակիչները:

Արցախի Ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել է երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Արցախի Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, որից հետո ավելի քան 19 հազար ստորագրություն էր հավաքվել հօգուտ այն բանի, որ Սահմանադրության փոփոխության միջոցով հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը: Դա հնարավորություն կտար Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել:

Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 19:26

Dr. Դավիթ 31.10.2019

Published in Dr. Դավիթ

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը հայկական լոբբիստական կառույցների և դիվանագիտության հետևողական աշխատանքի արդյունք է»,- արձանագրում են վերլուծաբանները: Կարժանանա՞ արդյոք փաստաթուղթը նաև Սենատի հավանությանը և կունենա՞ իրավական ուժ: Արթուր Հակոբյանի տեսանյութը:

Խորհրդարանում շարունակվում են բյուջետային քննարկումները։ Գլխադասային հանձնաժողովների այսօրվա նիստում քննարկվել են կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության, նաև սփյուռքին վերաբերող բնագավառներում նախատեսվող ֆինանսական հատկացումները։ Սփյուռքի հարցերով հանձնակատարը գլխավոր առաջնահերթությունը համարել է ներգաղթի ապահովումը և նշել դրա համար անհրաժեշտ պայմանները: Իսկ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայ եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաների դասավանդումը դադարեցնելու, ինչպես նաև աղմուկ հանած «Մել» ֆիլմի մասին հարցերին:

Այսօր առավոտյան ցավալի միջադեպ է գրանցվել Երևանի կենդանաբանական այգում: Վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ի սահմաններում, այգու տարածք են ներխուժել թափառող շներ և հոշոտել երեք կարմրավիզ կենգուրուների: Երեք շների հնարավոր է եղել բռնել, սակայն կենգուրուներին փրկել չի հաջողվել: Միջադեպի պատճառն այգու պաշտպանական համակարգն է: Քանի դեռ այգու անվտանգության հարցը լիարժեքորեն լուծված չէ, նման դեպքերը կարող են շարունակվել:Հայկ Նավասարդյանի անդրադարձը:

Վարույթն իրականացնող մարմինը վերացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ տեսակցության արգելքը։ Բաբայանն այսուհետև կարող է տեսակցել իր երեխաներին՝ կնոջ ուղեկցությամբ: Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ: Իսկ Քննչական կոմիտեում քննություն է տարվում` պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ -ով վարակվելու աղմկահարույց դեպքի հանգամանքները: Օրվա քրեական քրոնիկոնը՝ մեկ տեսաշարով:

Այսօր չափազանց թեժ մթնոլորտում է ընթացել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքային հանդիպում-քննարկմանը հրավիրվել էին սևազգեստ մայրերն ու Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Նիստում պետք է քննարկվեին Զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների բարձրացրած` իրավունքի խախտման հարցերը: Սակայն երկու ժամ տևած նիստը ընդհատվել է թեժ մթնոլորտի պատճառով: Կրքերը հատկապես շիկացել են, երբ Արթուր Ղազարյանի մայրը ջուր է լցրել քննիչի վրա: Իսկ թե ինչու՞ է նիստի ընթացքում նրան զանգահարել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դիտե՛ք տեսանյութում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։