×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019

Հանուն համազգային նպատակների ու հայրենիքի հզորացման նախագահական նստավայրում, վարչապետից մինչև նախարարներ, երդվել են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը: Երդմնակալության արարողությունից հետո նրանք պատասխանել են լրագրողների հարցերին: Ֆինանսների նախարարը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե մի քանի միլիոն պարգևավճար ստացած աշխատակիցների մի մասն իր ազգականներն են: Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ եկող տարվա համար պարգևավճարների ֆոնդն արդեն կրճատվել է: Վարչապետը նաև խոսել է իր կառավարության իրականացրած փոփոխությունների, Ալիևի հետ հանդիպման ու Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին: Անդրադառնալով հարցին, թե վերջերս սկսել է շրջանառվել «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, վարչապետն ընդգծել է՝ «Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը:

Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 30.01.2019

Published in Անցուդարձ

Ամուլսարի հանքավայրը շարունակում է փակ մնալ, բնապահպանների ստուգման արձանագրությունն էլ դատարանում է. ընկերությունը համաձայն չէ արդյունքների հետ: Իսկ հայտնի անձանց անունները, որոնք կապվում են հանքի հետ, հերքում են թե՛ «Լիդիան Արմենիայից», թե՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: Գործարար Ռուբեն Վարդանյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը կապ չունեն Ամուլսարի հանքի հետ, Ռոբերտ Քոչարյանն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը չէ: Հայաստանը 2017-ին հայտ է ներկայացրել արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդին, դարձել անդամակցության թեկնածու, իսկ այսօր ներկայացրել առաջին զեկույցը: 

Սասնա ծռեր զինված խմբի գործով տուժող ճանաչված բուժքույրն իրեն տուժող չի համարում: Դատարանում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ նա նշել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, կանչ ստանալով, շտապօգնության մեքենայով բժշկի հետ գնացել է ՊՊԾ գունդ: Բուժքույրը դատարանում նշել է, որ հենց սկզբից էլ իրեն տուժող չի համարել: Եղել է ծառայության մեջ, իր գործն է արել և որևէ մեկի կողմից անհարգալից վերաբերմունքի չի արժանացել:

Անցած տարվա ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 11.2 տոկոսով կամ 2267 դեպքով: 2018 թվականին ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյուքներն է ամփոփել ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նա նկատել է, որ հիմա մեղադրանքներ են հնչում, թե նոր իշխանությունները եկան, հանցագործությունների թիվն աճեց, սակայն 2018 թվականի առաջին եռամսյակում, երբ նոր իշխանություն չկար, արձանագրված դեպքերի աճի ցուցանիշը 11,2 տոկոս է եղել: Ինչ վերաբերում է համաներումից հետո կատարված հանցագործությունների ցուցանիշներին, ապա վերջին տվյալներով՝ ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է հանցագործություն:

«Միջազգային հանրությունն Արցախի հարցում կոնսենսուս ունի՝ հակամարտության կարգավորման ուժային սցենարները պետք է բացառվեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Նա ողջունել է թե՛ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի, և թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև վերջին շրջանում հանդիպումների պարբերականությունը: «Առջևում նոր հանդիպումներ են, և այդ հանդիպումները տեղի կունենան տարբեր մակարդակներով»,-հավելել է Կարասինը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում է աշխատանքային այցով: Նա այսօր Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության այգում» մասնակցել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը:

Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019 11:25

Էպիկենտրոն 30.01.2019

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։