Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով առաջացած իրավիճակը: Ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է միջադեպի հետ կապված մանրամասներն ու համապատասխան զեկույց է ներկայացնելու :
2017 թվականի միսիոներ Թոմ Քաթինան կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավրորա մրցանակի դափնեկիրն ու կինը շոկ են ապրել՝ տեսնելով 1915 թվականին օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության դրվագները: Նասիմա Քաթինան զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս արցունքները զսպել չի կարողացել:
«Lեռնային Ղարաբաղը ունի կարևոր ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում», - հայտարարել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական՝ Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է հարևան երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ չմոռանալով նաև Արևմուտքին և Եվրամիությանը:
«ՊԵԿ փոխնախագահը կհրավիրվի ԱԱԾ հարցաքննության` իր արած հայտարարության համար», - այսօր խորհրդարանուն ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Այս հայտարարությունը Վանեցյանն արել է` անդրադառնալով hարկերի վճարումից խուսափելու նպատակով բացված ԱՁ-ների վերաբերյալ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի այն հայտարարությունից հետո, ըստ որի բացահայտված սխեման գաղտնիք չի եղել: Այսօր ուժային կառույցների ղեկավարները խորհրդրանում էին: Ոստիկանապես Վալերի Օսիպյանը, արձագանքելով Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտարարել է, որ առաջիկայում տուգանքների գների նվազեցում է լինելու:
Դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ղեկավարները դժգոհում են հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքից: Կառավարության առջև հավաքված ցուցարարնեը պահանջում են վերանայել տենդերների անցկացման կարգը, որպեսզի փոքր ընկերությունները նույնպես հնարավորություն ունենան լիցենզիա ստանալ և աշխատել օրինական դաշտում: Նրանց է լսել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետը:Մի քանի ժամ տևած ցույցից հետո ցուցարարներն ու կառավարության ներկայացուցիչները որոշել են համատեղ քննարկել խնդիրները և հրատապ կարգով լուծումներ գտնել: