Items filtered by date: Երկուշաբթի, 11 Հունիսի 2018

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում բուռն քննարկումից հետո որոշել է ուժի մեջ թողնել կուտակայինի պարտադիր բաղադրիչը 1974 թ-ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Միաժամանակ առաջարկվում է նոր լուծում` հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակման մեջ 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Այս պահին գործող համամասնությունը կազմվում էր 5 % պետություն, 5 % քաղաքացի սկզբունքով: Քննարկման ընթացքում թեժ բանավեճի են բռնկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, որը դեռ ներդրման ժամանակվանից պարտադիր կուտակայինի ընդդիմացողներից է եղել: Վարչապետն ասել է, որ ընտրված լուծումը մնացած բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտն է: Նախագիծը դեռ պետք է ներկայացվի նաև խորհրդարան:

Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 21:25

Երևի, մաս 69

Published in Երևի
Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 20:20

Անցուդարձ 11.06.2018

Published in Անցուդարձ

Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ԱԴԱՄԻ Մեդիա մրցանակ 2018-ի հայտերի ընդունման մեկնարկը տրված է: Մրցույթն անցկացվում է Արևելյան գործընկերության երկրների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի լրագրողների, կինոռեժոսորների և մեդիափորձագետների համար: Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում անցկացվող Մեկ կադր կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Վրաստանից այցելած ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակաբաշխության կապերի և հաղորդակցության համակարգող Նատիա Կոբերիձեն ներկայացրել է մրցույթի և մրցանակաբաշխության վերաբերյալ մանրամասներ:

 

 

Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։ Դատարանը որոշել է հետաձգել Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Երաշխավորագիրը ներկայացրել են ԱԺ Ծառուկյան խմբակցության 12 պատգամավորներ և Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ, մեղադրող կողմը մի շարք մեղմացուցիչ հանագմանքներ նշելով, առաջարկել է Ժիրայր Սեֆիլյանի պատժաչափը նվազեցնել՝ տասուկես տարուց դարձնելով 7 տարի, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 13-ին:

Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 11.06.2018

Published in Մուլտիկնիկ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մշտապես կարևորել է երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական հասարակական գործընթացներում: ԲՀԿ երիտասարդների միության ներկայացուցիչներն ու ԱԺ Ծառուկյան խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր հանդիպում են ունեցել Միջազգային դեմոկրատական երիտասարդական միության ղեկավար կազմի և անդամների հետ: Միջազգային դեմոկրատական երիտասարդական միությունը աշխարհի ամենամեծ աջ-կենտրոնամետ քաղաքական ուժերը համախմբող երիտասարդական կառույցն է: ԲՀԿ երիտթևը պատրաստվում է այս կազմակերպության հետ ունեցած ընկերական հարաբերությունները առաջիկայում վերածել փաստաթղթավորաված պաշտոնական գործընկերության:

Այսօր ապրիլի քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Արդեն երկու տարի է հերոսի ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները Բագրատի ծննդյան օրը նշում են Եռաբլուր զինվորական պանթեոնում: Հուշաքարի մոտ շնորհավորում են նրա տարեդարձը, հարգանքի տուրք մատուցում և շնորհակալություն հայտնում այսօրվա խաղաղ կյանքի համար, որը ձեռք է բերվել Բագրատի ու նրա նման անմահացած հայորդիների շնորհիվ: ,Էպիկենտրոնիե լրագրող Արթուր Հակոբյանն այցելել է հերոսի տուն, մոր հետ խոսել որդու, նրա կատարած սխրանքի ու կիսատ մնացած երազանքների մասին:
Ահարոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։