Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը տևել է ավելի քան 2 ժամ: «Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը», - գործադիրի նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով: Կառավարությունը նիստում նաև սահմանել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը: Գործադիրի որոշմամբ ավելացվել են փոխհատուցման չափերը՝ հաշվի առնելով զինծառայողների դժգոհությունները, նաև շահագրգիռ մարմինների առաջարկությունները:
Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի ուսանողադասախոսական կազմի հետ,զրուցել երիտասարդության հետ բանակում մարտական ոգին բարձր պահելու, և հասարակությանն ավելի իրազեկ դարձնելու զինված ուժերում առկա իրավիճակի ու խնդիրների մասին:
Հարուստներն ավելի կհարստանան, աղքատները` ավելի կաղքատանան: Կառավարության ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթի մասին այս կարծիքն է հայտնել տնտեսագտեն Սուրեն Պարսյանը: Նրա խոսքով փաթեթն ուղղված է մի շարք խնդիրների լուծմանը, բայց դրանում առկա որոշ կետեր պետք է վերանայվեն: Մեծ աղմուկ բարձրացրած տրանսֆերտներից հարկեր գանձելու գաղափարն էլ, թեև սառեցվել է, բայց, ըստ տնտեսագետի, շուտով կակտիվանա:
Մշակույթի նախարարի պաշտոնակատարն ամփոփել է գործունեության կես տարին: Լիլիթ Մակունցը անդրադարձել է աղմուկ հանած հարցին, թե ինչն էր պատճառը, որ բալետի երիտասարդ արտիստ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը օպերայի շենքում չի կազմակերպվել: Մակունցը խոսել է նաեւ մշակութային նորությունների ու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին: Իրենք հանդիպում են, քննարկում անելիքները եւ ունեն գործնական հարաբերություններ:
Կա երեք կարևոր դրդապատճառ, որոնց համար ՕԵԿ-ը մասնակցելու է խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Ամենակարևոր դրդապատճառը հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան է, իսկ արտահերթ ընտրությունը դրա լավագույն տարբերակն է,- այսօր ասել է Օրինաց Երկիր կուսակցության նախագահը: Արթուր Բաղդասարյանը ընգծել է. հեղափոխության առաջին օրից ՕԵԿ-ը իր չափով զորակցել ու սատարել է հեղափոխական գործընթացներին, քանի որ այն հնարավորություն է տվել երկիրը տանել նոր զարգացումների ճանապարհով: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի ընտրությանը ՕԵԿ-ի կարգախոսը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv