×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր Ազգային Ժողովում սկսել է Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները Խորհրդարանական խմբակցությունների հետ: Հանդիպումները փակ ռեժիմով են: Կոալիցիոն երբեմնի գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները համարում են հապճեպ, սակայն չեն հստակեցնում՝ նախագծին կողմ կքվեարկեն թե դեմ: ԲՀԿ-ն նշում է, որ օրենգրքի նպատակը պետք է լինի այն, որ առկա իրավակարգավորումներով ժողովրդի ձայնը հասնի նպատակին: Ելք խմբակցության ներկայացուցիչն էլ նշել է, որ արտահերթ ընտրությանը ընտրական նոր օրենսգրքով գնալը իշխանության համար գերնպատակ չէ: Թեման շարունակում է Ահարոն Հայրապետյանը:

ՀՔԾ-ԱԱԾ ղեկավարների սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի: ԱԱԾ տնօրենը կառավարության նիստից հետո հայտնի գաղտնալսման վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել: Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունը, թե գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ աշխատակցի կողմից: Նա նշել է, որ այդ ընթացքում երբ իր բջջային համարը գտնվել է ռոումինգում: ԱԱԾ տնօրենը անդրադարձել է նաև մեծ հնչեղության մի շարք գործերի:

Կառավարության հրավիրած արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկոյան կարևոր հայտարարություն է անելու: «Հայաստանի Հանրապետությունն այսօր թևակոխում է պատմական նոր շրջափուլ, որի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Գործադիրն այսօրվա նիստում  Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետներ է նշանակել, ինչպես նաև  հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Ազգային ժողովն այն քննարկելու համար հոկտեմբերի 22-ին արտահերթ նիստ կգումարի:

Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2018 17:18

Էպիկենտրոն 16.10.2018

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2018 17:18

Անցուդարձ 16.10.2018

Published in Անցուդարձ

ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին աջակցութուն ցուցաբերել ամենատարբեր ոլորտներում`կրթություն, մշակույթ, տնտեսություն,- հայտարարել է մեր երկրում հյուրընկալված ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Ըստ նրա, Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո հաջորդ տարվա ընթացքում կայանալիք միջկառավարական խմբի հանդիպման ընթացքում նորովի կդիտարկվի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը: Ջորջ Քենթն անդրադարձել է նաև Արցախի հակամարտության կարգավորման խնդրին, խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին:

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքը տոնել է հիմնադրման 60 ամյակը: Հոբելյանի կապակցությամբ քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել է նաև Նոր Հաճնի պատվավոր քաղաքացի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նոր Հաճնի զարգացման գործում ներդրած զգալի ավանդի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար Գագիկ Ծառուկյանն արժանացել է պարգևի: Մանրամասները ՝ տեսանյութում:

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքը տոնել է հիմնադրման 60 ամյակը: Հոբելյանի կապակցությամբ քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել է նաև Նոր Հաճնի պատվավոր քաղաքացի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նոր Հաճնի զարգացման գործում ներդրած զգալի ավանդի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար Գագիկ Ծառուկյանն արժանացել է պարգևի: Մանրամասները ՝ տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։