Items filtered by date: Չորեքշաբթի, 01 Նոյեմբերի 2017

Կիեւում մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Թեման Կիբեռանվատնգությունն է: Հայաստանի պատվիրակության կազմում է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Հայ պատգամավորը ուշադրություն է հրավիրել ապրիլի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած ակտիվ կիբեռհանցագործությունների վրա: Դեռ ապրիլի պատերազմական գործողությունների ժամանակ նկատվեց, որ արդեն որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը, իսկ դա մարդու իրավունքների ոտնահարման, անձնական կյանքի իրավունքի կոպտագույն խախտում է,- ասել է Իվետա Տոնոյանը: Ծառուկյան խմբակցության պատգամավորը կոչ է արել միջազգային հանրությանը միասնաբար պայքարել կիբեռհանցագործություն կոչված չարիքի դեմ:

Ակադեմիական տարկետման իրավունքը վերացնող պաշտպանության նախարարության օրենսդրական նոր նախաձեռնությանը դեմ հանդես եկող մի խումբ ուսանողներ հիմնել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը: Նրանք համոզված են, որ այդ օրենքի ընդունումը կարող է մեծ վտանգ հանդիսանալ բարձրագույն կրթության համակարգի համար՝ խախտելով կրթության շարունակականության սկզբունքն ու իրավունքը:

Չորեքշաբթի, 01 Նոյեմբերի 2017 17:34

25 տարվա գործունեություն, 50 հազար ծրագիր

25 տարվա գործունեություն, որի ներքո հաշվվում է 50 հազար ծրագիր Հայաստանում ու Արցախում: Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 23 – ին կայանալիք ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ ծանոթացել է հիմնադրամի 25 - ամյա գործունեությանը: Կարեն Կարապետյանը այս տարվա դրամահավաքին նվիրաբերել է իր մեկ տարվա աշխատավարձը:

Երկրի առաջին դեմքը խոսել է Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Մոսկվայում ստորագրել է Ռուսաստանից 100 մլն դոլարի նոր ռազմական վարկի համաձայնագիրը, իսկ մինչև տարեվերջ կիրագործվեն նախորդ համաձայնագրի կետերը, Հայաստան կտեղափոխվի պայմանագրով նախատեսված զենքի վերջին մասը։

Խորհրդարանի պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր շարունակել են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Օրակարգում էր իշխանության պետական և դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի և այլ գերատեսչությունների աշխատակազմներին գալիք տարվա համար հատկացված ֆինանսների հարցը: VIDEO AHARON AJ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ և իր պատրաստակամությունը հայտնել՝ ջանք չխնայելու ոչ միայն ԲՀԿ-ի և Մեծ Բրիտանիայի իշխող՝ պահպանողական կուսակցության միջև գործակցության ամրապնդման, այլև հայ-բրիտանական կապերի խորացման համար:

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ և իր պատրաստակամությունը հայտնել՝ ջանք չխնայելու ոչ միայն ԲՀԿ-ի և Մեծ Բրիտանիայի իշխող՝ պահպանողական կուսակցության միջև գործակցության ամրապնդման, այլև հայ-բրիտանական կապերի խորացման համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։