×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2017

Զորակոչի վերաբերյալ ԱԺ տեղի ունեցող քննարկումները ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներին մտահոգության տեղիք է տվել:  Նրանք պահանջում են բանակ չզորակոչել մարտական գործողությունների ժամանակ մահացած տղաների եղբայրներին: Բացի այդ,   հերոսների ծնողները բաձրաձայնել  են իրենց օրինական իրավունքների ոտնահարման և կուտակված անպատասխան բազմաթիվ հարցերի մասին:

Ազգային Ժողովի նիստն այսօր սկսել է 1 րոպե լռությամբ: Պատգամավորները  մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:  Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 89 կողմ, 9 դեմ ձայներով:  Օրենքի նախագծի ընդունմանը դեմ է քվեարկել ԱԺ Ելք խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պատասխանել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ նրանց ուղղված մեղադրանքներին:

Արցախի խնդրի, արտաքին մարտահրավերների ու  քաղաքական գործիչների կերպարի մասին հանրապետության ղեկավարը խոսել է Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս դպրոցի  սաները  առավելագույնս արդյունավետ կօգտագործեն իրենց ուսումնառության ժամանակահատվածը նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար:  Հանրապետության ղեկավարը ուսանողներին հորդորել է ուսումնասիրել Արցախի խնդրի լուծման գործընթացը և դրա վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, որից հետո կրկին կհանդիպի ուսանողների հետ, այս անգամ հստակ թեմայի վերաբերյալ:

Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2017 10:08

Էպիկենտրոն 27.10.2017

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2017 10:06

Անցուդարձ 27.10.2017

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։