10 հազար դրամ գողությունը արժեցել է վեցուկես տարվա ազատազրկում: Հասմիկ Սարգսյանը մինչև վերջին՝ 2017 թվականի գողությունը 2015 –ին ու 2017-ին երկու անգամ ևս կատարել է գողություն, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Վերջին գողության պատժի սահմանման համար գումարվել են նաև նախորդները: Որքա՞ն են արդարադատությունն ու արդարությունը հավասարազոր ծայրահեղ ծանր պայմաններից դրդված կնոջ գողության պարագայում:
Հաշվի առնելով ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը որոշ մարզերում սպասվող 0-ից ցածր ջերմաստիճանը՝ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ջերմոցային տնտեսություններին հորդորել է փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանն այսօր վստահեցրել է, որ գյուղացիները կունենան իրենց ջերմոցներն ու սածիլները ոռոգելու հնարավորություն, եթե ժամանակին հայտ ներկայացնեն Ջրօգտագործող Ընկերություն: Պաշտոնյան երաշխավորել է , որ լրացուցիչ խոչընդոտներ գյուղացիների համար չեն ստեղծվի:
Հայկական զինված ուժերը շարունակում են հարստանալ արդիական զինատեսակներով: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Էպիկենտրոնի հետ զրույցում վստահեցրել է, որ առաջին գծի բոլոր ուղղություններում ընթանում են ինժեներական աշխատանքներ: Տիգրան Աբրահամյանը խոսել է Արցախի խնդրի մասին եւ արձագանքել Բաքվի ռազմատենչ հայտարարությանը:
Երևանի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող Բուրգեր քինգ արագ սննդի կետում երեկվա պայթյունի հետևանքով Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 քաղաքացի: Բոլորի մոտ առկա են եղել ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։ Նրանցից մեկին վիրահատել են: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Արդեն այսօր պարզ դարձավ, որ Մոսկվայի ,Աֆիմոլե առևտրի կենտրոնում կրկին Բուրգեր Քինգ ռեստորանում ծխի պատճառով ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել:
Նիկոլայ Գոգոլի անվան 35-րդ հիմնական դպրոցում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը: Միջոցառման մասնակիցները վստահ են, որ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակակրի անունը կրող հրաձգարանը դաստիարակչական նշանակություն կունենա ապագա սերունդների համար և ռազմահայրենասիրական ոգով կներշնչի նրանց: Ուրֆանյանի անվան հրաձգարանի բացման արարողությանը ներկա են եղել հերոսի ընտանիքի անդամները, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, բարձրաստիճան զինվորականներ ու հյուրեր:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv