Items filtered by date: Շաբաթ, 10 Մարտի 2018
Շաբաթ, 10 Մարտի 2018 20:01

Անցուդարձ 10.03.2018

Published in Անցուդարձ

Նրանք զոհվեցին, որպեսզի մենք ապրենք. հերոսածին մայրերի առջև յուրաքանչյուրս պարտավոր է գլուխ խոնարհել: Ապրիլի պատերազմի հերոսների մայրերն ու կանայք արդեն երկրորդ գարունն են դիմավորում առանց սիրելի որդիների ու ամուսինների: Կյանքը շարունակվում է, բայց արդեն այլ իմաստ ստացած: Ուշադրություն ու հոգատարություն. ահա այն ամենը, որ այսօր կարող է գոտեպնդել նրանց: Կանանց միամսյակի առիթով  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն Ապրիլի պատերազմի հերոսների կանանց և մայրերին ծաղիկներ ու խորհրդանշական նվերներ է հանձնել:

Հայաստանն ու Եվրոպական միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ,-հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Երևանում անցկացվող եվրոպական պլանավորման խորհրդաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում: Հիշեցնելով, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Եվրամիությունը Հայաստանի հետ  կնքել է երեք հիմնարար համաձայնագիր ՝ Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը Հայաստանում և Եվրոպական միությունում:

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանին է վերապահված նաև մարտի 10-ին կատարելու խաղի խորհրդանշական առաջին քայլը:

Շաբաթ, 10 Մարտի 2018 11:38

Ես կամ 10.03.2018 Օրրան

Published in Ես կամ
Շաբաթ, 10 Մարտի 2018 11:22

Էպիկենտրոն 09.03.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։