Items filtered by date: Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018
Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018 23:35

Էպիկենտրոն 25.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանում մի շարք տեղական տուրքերի դրույքաչափեր կբարձրանան: Ավագանին ընդունել է Երևանում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը: Այն ընդունվել է բավական թեժ մթնոլորտում։ Նախագծին դեմ են քվերակել ԲՀԿ և Լույս խմբակցությունները: «Իմ քայլը» դաշինքի 51 անդամները, սակայն, կողմ քվեարկելով կարողացել են ընդունել փոփոխությունները։ Ավագանու երրորդ նիստի ընթացքում քննարկվել են նաև Երեւանի 2019-ի բյուջեի և հնգամյա ծրագրի նախագծերը: 38 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բյուջեի նախագիծն ընդունվել է:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր բնակարաններ ու ավտոմեքենաներ է նվիրել մրցաշրջան 2018-ում Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներին : Բնակարանով է պարգևատրվել նաև ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Պարգևները հանձնելիս Գագիկ Ծառուկյանը նշել է, որ 2019թ-ը նախաօլիմպիական ու կարևոր տարի է, ուստի պետք է կրկնապատկված եռանդով մարզվել:

Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018 20:15

Անցուդարձ 25.12.2018

Published in Անցուդարձ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր բնակարաններ ու ավտոմեքենաներ է նվիրել մրցաշրջան 2018-ում Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներին : Բնակարանով է պարգևատրվել նաև ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Պարգևները հանձնելիս Գագիկ Ծառուկյանը նշել է, որ 2019թ-ը նախաօլիմպիական ու կարևոր տարի է, ուստի պետք է կրկնապատկված եռանդով մարզվել:

Հասարակական մի խումբ գործիչներ  պահանջում  են Հայաստանից հանել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: Նրանք անթույլատրելի են համարում  ռուս զինծառայողների մերժելի վարքագիծը, որի հետևանքով 2015  թվականին զոհվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը:  Հասարակական գործիչները  մտահոգիչ են  համարել նաև այս տարի դեկտեմբերի 3-ին Գյումրիի   Սլաբոտկա  թաղամասում դաժան ծեծի ենթարկված 57-ամյա կնոջ սպանության  գործով կասկածվող ռուս զինծառայողի դեպքը:  Նրանք դեսպանատուն են   հանձնել նաև  ակցիայի մասնակիցների  պահանջները      ներառող  հանրագիր:  Դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ակցիային  հաջորդել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ակցիան՝ ի պաշտպանություն Ռուսաստանի: 

Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018 18:54

Ձայնային հարված 25.12.2018 Արման Թովմասյան

Published in Music Սթար

Մի խումբ սիրիահայեր այսօր բողոքի ակցիա են իրականացրել Սփյուռքի նախարարության մոտ: Հայաստանն ու Ափյուռքը կապող միակ օղակի լուծարումը մտահոգել է նրանց: Նախարարության մոտից սիրիահայերը գնացել են կառավարություն՝  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նամակ հանձնելու: Ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ լուծարելու փոխարեն պետք է ավելի ուժեղացնել նախարարությունը: Կառույցն, ըստ նրանց,  անչափ  կարևոր դերակատարում ունի  հայապահապանության գործում: 

«Դիրքապահ» ապրիլի քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը դեմ է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման որոշմանը: Ազատության մեջ չպետք է գտնվի մի մարդ, ով գողացել է զինվորի բաժինը: Կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանի կարծիքով, Մանվել Գրիգորյանի նման շատերը կան, և եթե նրան ազատ են արձակում, ապա մյուսներն էլ կմտածեն, որ իրենք էլ կարող են նման կերպ վարվել և չպատժվել:

Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 25.12.2018

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։