Items filtered by date: Երեքշաբթի, 18 Փետրվարի 2020
Երեքշաբթի, 18 Փետրվարի 2020 22:15

Էպիկենտրոն 18.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 18 Փետրվարի 2020 20:05

Անցուդարձ 18.02.2020

Published in Անցուդարձ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմը. լիազոր ներկայացուցիչը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն է: Նա լրագրողների հետ ճեպազրույցում գործընթացը համարել է հակասահմանադրական և հայտարարել, որ քվեարկությանը չի մասնակցելու: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ, հակադարձելով Մելիքյանին, ընդգծել է, որ գործընթացը համահունչ է Սահմանադրության ոգուն և տառին: Նշենք նաև, որ ԿԸՀ-ն քաղաքացիական նախաձեռնության կարգով ստացել է «Ոչ» քարոզչական կողմի դիմումը՝ 61 քաղաքացու ստորագրությամբ: «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը հայտնի է:

Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի որոշմամբ «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, սրտաբան Կարեն Համբարձումյանը պարգևատրվել է ոսկե մեդալով: Պարգևն այսօր հանդիսավոր պայմաններում նրան է հանձնվել: Ակադեմիայում առանձնացնում են երկրի լավագույն մասնագետներին, պարգևատրում մասնագիտական ու մարդկային բարձր որակների համար:

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է 2017-2018 թթ. պետական պարտքի կառավարման ոլորտը և 37 ռիսկ բացահայտել: Արդյունքներն այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետը: Կարեն Առուստամյանն առաջարկել է պետական պարտքի կառավարման նպատակով ներքին աուդիտ իրականացնել: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ արդյունավետությամբ է օգտագործվել 7 մլրդ դոլարը:

«Սահմանադրական դատարանում ո՛չ Վահե Գրիգորյանից առաջ, ո՛չ էլ հետո ճգնաժամ չի եղել»,- հայտարարել է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա, ի թիվս տարբեր հարցերի, պատասխանել է նաև քննադատություններին, թե Սահմանադրական դատարանը նախորդ իշխանության ժամանակ զբաղված է եղել ընտրություններ կեղծելով: «ՍԴ-ն ո՛չ ընտրություն կազմակերպող է, ո՛չ վերահսկող և երբեք ընտրություն չի կեղծել»,- ընդգծել է Ֆելիքս Թոխյանը: Նա նաև հաստատել է, որ այս ընթացքում հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, բայց թե ինչ են քննարկել, չի մանրամասնել:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Գեներալ-լեյտենանտն այսօր մասնակցել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին: Դռնփակ ռեժիմով անցած հանդիպմանը քննարկվել են բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած մահվան վերջին դեպքերի հետ կապված հարցեր: Նիստից հետո ԳՇ պետն անդրադարձել է կադրային փոփոխությունների թեմային և հայտարարել, որ զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ մեկնարկել են ծառայողական քննություններ, կան պաշտոնանկություններ և տեղափոխություններ:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է: Դատավորը հայտարարել է, որ նիստից առաջ թարգմանիչները տեղեկացրել են, որ չեն ներկայանալու: Այդ պատճառով էլ ժամանակի առումով այլ թարգմանիչների ներգրավվումը նիստին հնարավոր չի եղել կազմակերպել: Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը խոսել է Ոչ-ի ճամբարին միանալու մասին, ասել, որ գործընթացը հակասահմանադրական ու անօրինական է: Կրտսեր Քոչարյանը անդրադարձել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հավանական գործակցությանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։